Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 120874 articles
Browse latest View live

Օնլայն տաքսի ծառայություններն ահազանգում են՝ վարորդներից շատերը նոր օրինագծի պատճառով գուցե անգործ մնան

$
0
0

Ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծն, ինչպես երևում է, մտահոգիչ է ոչ միայն վարորդների, այլև հավելվածային տաքսի ծառայությունների համար։ Օրինագիծը ընտրության առաջ է կանգնեցնելու տաքսու վարորդներին՝ կամ գրանցվել որպես ԱՁ կամ ՍՊԸ, կատարել համապատասխան վճարներ (միանվագ տարեկան 100․000դրամ, ամսական՝ մինչև 11․000 դրամ կախված հարկային ռեժիմից, ինչպես նաև ամսական 9500 դրամ պետական տուրք Երևան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար) ու շարունակել համագործակցել օնլայն տաքսի ծառայությունների հետ, կամ ստանալ անվճար լիցենզիա և սպասարկել բացառապես փողոցից ստացած պատվերները՝ չաշխատելով օնլայն հարթակների հետ։

Թե այս տարբերակներից որը կընտրի վարորդը, շուկայում գործող օնլայն տաքսի ընկերություններից Yandex.Taxi-ի և Utaxi-ի ներկայացուցիչները միակարծիք են՝ վարորդների 90 տոկոսը ստիպված կլինի հրաժարվել իր գործից, քանի որ չի կարողանա կատարել պարտադիր վճարները։

Utaxi-ի ֆինանսական տնօրեն Արևշատ Ղիասյանի խոսքով՝ նոր փոփոխությունները մեծ թվով վարորդների շանս չեն տա շարունակելու իրենց աշխատանքը, քանի որ ծախսերն այնքան կմեծանան, որ այդ պայմաններում պարզապես ձեռնտու չի լինի ամսական լրացուցիչ բեռ վերցնել․ «Լրացուցիչ հարկեր, տուրքեր, չհաշված վարորդներից շատերը ստիպված կլինեն հաշվապահական ծառայություններից օգտվել ու վճարել դրա համար ևս, որովհետև ամեն մարդ չի կարող ԱՁ ու ՍՊԸ հիմնել, ամեն ամիս հաշվետվություն ներկայացնել հարկային»։ 



Մտահոգությունը կիսում է նաև Yandex.Taxi-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը․ «Փաստացի մենք օնլայնը սպանելու ենք այս նախագծով, որովհետև մարդիկ ի վիճակի չեն լինելու պարտադիր վճարներ անել ու շարունակել մեզ հետ համագործակցությունը։ Նրանք սկսելու են որպես անհատներ տաքսի վարել՝ իրենք իրենց գին ու որակ սահմանելով։ Արդյունքում օնլայն ծառայություններում վարորդների թիվը նվազելու է, դրան զուգահեռ՝ գինը բաձրացնելով։ Արհեստականորեն գները կաճեն նաև անհատ տաքսիների դեպքում»։



Դիտարկմանը, որ պատկան մարմինների խոսքով՝ նախագծի նպատակը ոլորտի վերահսկողությունն է, Utaxi-ի ֆինանսական տնօրենն ընդգծեց․ «Կողմ ենք, որ ոլորտը վերահսկվի, բայց կարելի է այդ անել, առանց ոլորտին վնաս հասցնելու ու այն զարգացնելու ճանապարհով։ Նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան ոլորտը վերահսկել՝ այն փոքրացնելով, վնաս հասցնելով բոլոր կողմերին։

Եթե համեմատենք եվրոպական տարբեր երկրներում կիրառվող մեխանիզմների հետ, կտեսնենք, որ Գերմանիայի պես երկրներում գուցե այս տարբերակն արդարացվի, բայց պետք է հաշվի առնել, որ այնտեղ մարդիկ իրենց հիմնական գործին զուգահեռ դժվար թե կարիք ունենան որպես երկրորդ եկամտի աղբյուր աշխատանքի անցնել որպես վարորդ՝ կողմնակի 100 եվրո աշխատելու ու օրահացի հարց լուծելու համար»։

Ավետիս Գասպարյանի խոսքով՝ արդարացի կլիներ, եթե կիրառվեր ինքնազբաղվածների օրինակը։ Այս ձևաչափը Ռուսաստանում և մի շարք այլ ԱՊՀ երկրներում լայն տարածում ունի։ Վարորդը մուտք է գործում պետության կողմից ստեղծված համապատասխան հավելված, հաշված րոպեների ընթացքում գրանցվում է համակարգում որպես հարկ վճարող, ուղարկում է իր տվյալները օնլայն հարթակին, որն էլ օրինակ՝ եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան հաշվետվություն է ուղարկում պետությանը, ու վարորդը հարկվում է փաստացի՝ ըստ իր շրջանառության։ Ռուսաստանում, օրինակ, ինքնազբաղվածների հարկը 4-6 տոկոս է` կախված այն սակագներից, որոնցով նա իրականացրել է ուղևորափոխադրումները։

Երկրորդ տարբերակն այն է, որ վարորդը հարկ վճարի այնքան, որքան ուղևորափոխադրման պատվեր է իրականացնում։ Եթե վարորդն աներ, օրինակ, ամսական 1 կամ 200 ուղևորություն, և ինչպես Yandex-ի դեպքում, որը յուրաքանչյուր պատվերից միջնորդավճար է տալիս մեր ընկերությանը, նույնկերպ էլ որոշակի գումար կամ տոկոս ամեն պատվերից վճարեր պետությանը, օրինակ՝ 20-30 դրամ։ Սրան բոլորն էլ, կարծում եմ, համաձայն կլինեին։

Այս 2 տարբերակներն էլ բացարձակ թափանցիկ գործընթացներ են, քանի որ վարորդները օնլայն հարթակներից օգտվելու համար վճարում են բացառձակապես անկանխիկ եղանակով։ Օրենքի տրամաբանությունը կլիներ արդար, եթե հաշվի առներ այն հանգամանքը, որ մարդիկ, ինչպես իրավաբանական այլ անձինք, հարկվեն այնքան, ինչքան աշխատեն»,-նշում է Գասպարյանը։

Ստեղծված իրավիճակն աչք փակել է տվել այն հանգամանքի վրա, որ ընկերությունները շուկայում մրցակից են․ շուկայում առաջատարները՝ Yandex Taxi-ն, GG-ն ու UTaxi-ն համատեղ առաջարկների փաթեթ են ներկայացրել պատասխանատու մարմիններին։ Ու թեպետ այդ կոլեկտիվ առաջարկները հաշվի չեն առնվել, վերջիններս պատրաստվում են շարունակել հանդիպումներ ու քննարկումներ ունենալ՝ իրենց խոսքը լսելի դարձնելու և լուծումներ առաջարկելու նպատակով։

 

 


Դանիայում հունիսի սկզբին կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների մեծ մասը կչեղարկվի, կբացվեն թանգարանները, կինոթատրոնները և հանրային այլ վայրերը

$
0
0

Դանիայի քաղաքական կուսակցությունները պայմանավորվել են հունիսին կորոնավիրուսի համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները չեղարկել, մասնավորապես՝ բացել թանգարանները, կինոթատրոնները և հասարակական այլ վայրերը, հայտնում է տեղական Local հրատարակությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում հունիսի 8-ից սահմանափակումների չեղարկման «երրորդ փուլը» կսկսվի․ կենդանաբանական այգիները, լեզուների ուսուցման դպրոցները, թանգարանները, թատրոնները, պատկերասրահները, կինոթատրոնները կվերսկսեն իրենց աշխատանքը, ամառային խնջույքներն ու մինչև 50-հոգանոց միջոցառումները նույնպես թույլատրելի կլինեն։

Սահմանափակումների կրճատման «չորրորդ փուլը» կմեկնարկի օգոստոսի սկզբին․ այդ ամիս իշխանությունները կվերաբացեն համալսարանները և ուսումնական այլ հաստատությունները, գիշերային ակումբները, մարզադահլիճները, ջրաշխարհներն ու լողավազանները: Մինչև օգոստոսի վերջ գործող միակ սահմանափակումն ավելի քան 500 մարդու մասնակցությամբ միջոցառումների արգելքն է:

Մայիսին նախկինի պես սահմանափակումները կշարունակեն ուժի մեջ լինել, մասնավորապես՝ կպահվեն սոցիալական հեռավորությունը պահելու մասին պահանջները։

Մայիսի 11-ից երկրում սահմանափակ ռեժիմով կբացվեն խանութներն ու առևտրի կենտրոնները։ Մայիսի 18-ից դպրոցները, գրադարանները, սրճարաններն ու ռեստորանները կսկսեն աշխատել։ Օտարերկրացիների մուտքը Դանիա առնվազն մինչև հունիսի 1-ն արգելված կլինի։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Դանիայում հայտնաբերվել է վարակման 10 083 դեպք, 514-ը՝ մահվան ելքով։

Ինձ համար մանդատը ոչ մի բան է, քաղաքական գնահատական, հետևանք է պետք. Էդմոն Մարուքյանը՝ Աժ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

$
0
0

Ես հիմա չեմ կարող հարցազրույց տալ, հետևաբար՝ այն ինչ ասացի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական որոշումն է, դրանից հետո կսպասենք ժողովրդավար երկրին հարիր գնահատականին և հետևանքին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան » խմբակցության պատգամավոր Էդմոն Մարքուքյանը՝ խոսելով ԱԺ-ում այսր տեղի ունեցած միջադեպի մասին:

Նա նշեց, որ քաղաքական գնահատականերն ու հետևանքը պետք է քաղաքական ուժը որոշի: «Ինձ համար մանդատը ոչ մի բան է, քաղաքական հետևանք է պետք»,- ասաց նա և անդրադառնալով Ալեն Սիմոնյանի խոսքին, թե Մարուքյանն է սադրում, ասաց, որ չի ցանկանում իր խոսքով՝ նզովյալ մարդկանց մասին խոսել չի ուզում:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե ՝ «ինչը կցխես»:

Էդմոն Մարուքյանը իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքոայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

Երևանում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել

$
0
0

Մայիսի 8-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ Երևանի Դավթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պետք է պատասխան տրվի՝ ընդհուպ մինչև մանդատից հրաժարում, դա պետք է լինի մեր ժողովրդի պահանջը. Անահիտ Բախշյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին

$
0
0

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի տպավորությունն անաասելի տխուր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ուենցած ծեծկռտուքին:

«Անկախ նրանից, թե ով ինչպես ասաց, ինչ ասաց, եթե այդ մարդն ամբիոնի մոտ խոսում է, ուրեմն յուրաքանչյուր պատգամավոր պետք է հարգի այդ իրավունքը և որևէ մեկը, ով ուզում է լինել, հատկապես բացարձակապես մեծամասնության ներկայացուցիչը, իրավունք չունի ամբիոնի մոտ կանգնած պատգամավորին այդ բառապաշարով և այդ կերպ հունից հանելու: Սա սադրանք է, դավաճանություն է պետական այնպիսի առաջնային կառույցի նկատմամբ, ինչպիսին Ազգային ժողովն է»,-ասաց նա:

Նա հարց բարձրացրեց՝ մեր երիտասարդները և երեխաները ի՞նչ օրինակ պետք է վերցնեն այս մարդկանցից, ինչպե՞ս կարող են թույլ տալ իրենց այսպիսի վարք: «Սա այն խորհրդարանն է, որը ընդունեց քրեական ենթամշակույթի դեմ օրենքը: Այսինքն իրենք օրենքը ընդունում են բոլորի համար, բացի իրենցի՞ց: Ոչ, իրենք պետք է պատասխան տան այդ օրենքի շրջանակներում իրենց վարքի համար, ընդհուպ մինչև մանդատից հրաժարումը, դա պետք է լինի մեր ժողովրդի պահանջը»,-ասաց նա:

Անահիտ Բախշյանը նշեց, որ թեև շատ են տեսել նման երևույթներ, կարևոր է, այս խորհրդարանը ժողովրդի մեծամասնության ձայնն է ստացել և այդպիսի խայտառակ վարք դրսևորելով՝ միանգամից ասում է, որ արժանի չէ այդ մանդատին:

Նախկին պատգամավորը հատկապես մայիսի 8-ին այսպիսի վարքի դրսևորումը խայտառակություն համարեց: «Ժողովրդավար երկիրն ասելով չէ, դա գործողություն է, բառապաշար է, հարգանք է միմյանց նկատմամբ, քննադատությունն արժանապատվորեն լսելն է: Վարչապետի ներկայությունը այս ամբողջ խայտառակության մեջ ասում է մի բան, որ երբ վարչապետը մեկ տարի առաջ օգտագործում էր բառեր, նախադասություններ, որոնք բռնություն էին քարոզում, այսօր իր ասած բառերի արդյունքը, հետևանքն ինքը չպետք է կուլ տա և չպետք է հաշտվի, պետք է ասի, որ, ժողովուրդ, ես սխալ բառեր եմ օգտագործել»,-հավելեց նա:

Այս ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ, որովհետև երբ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց «թուլափայը» ստանալու. Ն. Փաշինյանը՝ ծեծկռտուքի մասին

$
0
0

Ես դատապարտում եմ մեզ, ինձ և այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի, որովհետև ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի, բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ հոգին հանձնվել չգիտի: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Այս ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, կապ ունի բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործերի հետ, որովհետև երբ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց «թուլափայը» ստանալու «թուլափայ» ստացողները: Այսօր շատ կենսական հարց է լուծվում՝ բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, հոգեբանական բռնության է ենթարկվում նաև հանրությունը, որովհետև նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ՝ կամ մենք պետք է դառնանք «պադեզդներում» ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան «պադեզդներ» մտնելուց. թույլ չենք տա:

Այո, էդ «պադեզդներում» ձեզ ասֆալտներին կպառկեցնենք: Դուք չունեք հնարավորություն ՀՀ ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես հարյուր անգամ ասել եմ այդ մարդկանց՝ գնացեք, նայեք հարյուրավոր ելույթներ, տեսեք՝ ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ այս ամբիոնից, ոնց է խոսել Սերժ Սարգսյանի հետ, և գնացեք տեսեք՝ ոնց են խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող մեծամասնության հետ»,-հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց, բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնի: «Երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն, բայց դրա ընթացքում այդպիսի միջադեպեր չեն եղել, և էլի միակ բռնության դրսևորման հեղինակը մեր քաղաքական թիմից եղել է Սասուն Միքայելյանը, որ պլաստիկե շիշը ուղղորդեց դեպի տխրահռչակ Լևոն Երանոսյանը»,- ասաց նա՝ նշելով, որ եթե այսօր Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին, թերևս այդ քաղաքական ժառանգությունը դրանով էլ կավարտվեր:

«Մենք այսօր պարտվեցինք, և ես դատապարտում եմ Ձեզ, հարգելի պարոն Միքայելյան, դատապարտում եմ ինձ, դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ ծառայության՝ ՀՀ ժողովրդին, Արցախի ժողովրդին և այն արժեքներին, որոնք դարձել են 2018թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ պատգամավորների միջև ծեծկռտուքը տեղի ունեցավ Կառավարության 2019թ. ծրագրի քննարկման ընթացքում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխեք»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

 

Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել․ «Մեդիա պաշտպան»

$
0
0

2020 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 593 հոդված, որոնցից 71-ը եղել է բացասական, 522-ը՝ չեզոք։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։
Լրատվականներն անդրադարձել են ՌԴ-ում բռնագրավված ծխախոտի թեմային` գրելով, որ ՌԴ դեսպանը քանիցս զանգահարել է Տիգրան Ավինյանին, բայց պատասխան չի ստացել.

«Հայաստանում ՌԴ դեսպանը մի քանի անգամ զանգել է Տիգրան Ավինյանին՝ պարզաբանումներ ստանալու ապօրինի ծխախոտի ՌԴ ներմուծման հարցով, սակայն քարտուղարուհին ասել է, որ չի կարող միացնել: ՌԴ դեսպանը ստիպված է եղել կապ հաստատել փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, այլ մանրամասներ չի հաջողվել պարզել»։

Մամուլում օրեր շարունակ պտտվում էր լուր, ըստ որի Տիգրան Ավինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ հրապարակումների՝ այն, որ պաշտոնապես այդ լուրը հերքվել է, դեռ չի նշանակում, որ պաշտոնական տվյալներն են իրականությունը։ Համաձայն հրապարակումների՝ Ավինյանը Փաշինյանի համար դարձել է անցանկալի անձ, այդ մասին խոսում են բոլորը: Փաշինյանը հենց Ավինյանի մեջ է տեսնում իր հիմնական մրցակցին, որը երկու տարվա ընթացքում հասցրել է վաստակել կառավարության «գորշ կարդինալ»-ի տիտղոսը:

Ըստ մամուլի՝ միջադեպ է տեղի ունեցել Վիլեն Գաբրիելյանի (Նավակ Ճոճողը) և Տիգրան Ավինյանի միջև։ Մամուլը գրում է, որ Կառավարության ամառանոցում երկու պաշտոնյաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել և հետագայում՝ օրեր անց, արդեն կառավարության շենքում երկու պաշտոնյաները շարունակել են միմյանց վիրավորել։

Հայոց բանակն այսօր ամենայն պատասխանատվությամբ գիտակցում է այն ժառանգության արժեքը, որ ստացել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից․ Ա․ Դավթյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ

$
0
0

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ։

«Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու և ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր և կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով:

Երկիրը պահելու համար ոտքի կանգնած այդ մարդկանց տոնն ենք նշում մայիսի 8-ին, ինչը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր ուղղելու նրանց: Շնորհակալ ենք և´ նահատակներին, որ ազատագրական պայքարին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, և´ կենդանի հերոսներին, որ շարունակում են ապրել մեր մեջ՝ կրելով ամենաարժեքավոր կոչումը՝ ազատամարտիկ լինելու պատիվը: Հենց ազատամարտիկներն էին, որ հայրենիքի, հայրենակիցների պաշտպանության պատասխանատվությունն առաջինը վերցրին իրենց ուսերին և կրեցին այն մինչև հաղթական ավարտ՝ անցնելով կայացման, բանակաշինության բարդ և դժվարին ճանապարհը: Ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք, նաև նրանցից շատերի կյանքերի գնով ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ:

Այսօր բոլոր կամավորականների տոնն է՝ նախկին, ներկա և ապագա, որովհետև երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է, այնպես որ այսօր երկիրն ամուր պահողների, հաղթանակներ կերտող հայ ժողովրդի տոնն է: Երկրապահների կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծված Հայոց բանակն այսօր ուժեղ է ինչպես իր կանոնավոր զորքով, այնպես էլ այդ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով, որոնք Ապրիլյան մարտերին ևս մեկ անգամ ապացուցեցին դա:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել զոհված ազատամարտիկների ծնողներին, այրիներին և զավակներին, շնորհակալ ենք ձեր սիրո և համբերության համար: Մեր ցանկությունն ու ձգտումն է, որ բոլոր երկրապահներն ու նրանց սերունդներն ապրեն անվտանգ ու բարեկեցիկ երկրում: Հայոց բանակը, վստահեցնում եմ, այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում է մեր երկրի սահմաններն ամուր պահելու իր առաքելությունը և գիտակցում է այն ժառանգության արժեքը, որ ստացել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից:

Շնորհավոր տոնդ, երկրապա´հ, շնորհավոր տոնդ, Հայո´ց երկրի պաշտպան»:


Ինչպես Մեծ Բրիտանիան դիմեց ընդամենը մի քանի ամիս գործող բժշկական պաշտպանիչ հագուստ արտադրող թուրքական ընկերությանը և ինչպես այդ ամենն ավարտվեց ֆիասկոյով. Daily Mail-ի անդրադարձը (լուսանկար)

$
0
0

 

Բրիտանական պահեստներում պահվող անձնական պաշտպանության իրերի միլիոնավոր նմուշներ հնացել էին, իսկ կորոնավիրուսի համավարակի ֆոնին Թուրքիայից շտապ կարգով գնված հազարավոր պարագաներն անպիտան են ճանաչվել: Դա խոսում է Health Chain Coordination Limited ընկերության ձախողման մասին. հենց այս ընկերությունն է զբաղվում Անգլիայի առողջապահության ծառայությանն ու ազգային առողջապահական ծառայությանը մատակարարման հարցերով: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Չինական մատակարարների կողմից ներկրվող անձնական պաշտպանության միջոցների անբավարարության պատճառով բրիտանական կառավարությունը դիմել էր այլընտրանքային աղբյուրների` 400 000 բժշկական հանդերձ պատվիրելով թուրքական ընկերությունից, որն իր գործունեությունը սկսել է ընդամենը մի քանի ամիս առաջ:

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի նախկին թեկնածու Մեհմեթ Դյուզենն առաջարկել է իր Selegna Tekstil ընկերության ծառայությունները` Մեծ Բրիտանիային բժշկական հանդերձ ուղարկելու հարցում: Ընկերությունը, որը հիմնվել է Դյուզենի քրոջ կողմից հունվարի 31-ին, զբաղվում էր շապիկների և մարզահագուստի արտադրությամբ, մինչ «բարձրորակ բժշկական հագուստի արտադրությանն անցնելը»:

Սակայն ենթադրաբար 300 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ մատակարարումը հետաձգվել էր, քանի որ թուրքական ընկերությունը չէր կարողացել մատակարարման արտոնագիր ստանալ: Դրանից հետո թուրքական կառավարության հովանավորությունը վայելող «Ուշաս» ընկերությունը 32 000 հագուստ էր ուղարկել Մեծ Բրիտանիա:

Դրանից որոշ ժամանակ անց Դյուզենի ընկերությունից եկել էր բժշկական հագուստի առաջին խմբաքանակը` 67 000 օրինակով:

Արդյունքում թուրքական ընկերությունից ստացված ընդհանուր առմամբ 400 000 հանդերձն անպիտան է ճանաչվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին անձնական պաշտպանության իրերի անբավարարության պատճառով բրիտանացի նախարարներն անցյալ ամիս հայտարարել էին մոտ ժամանակներս Թուրքիայից բեռնատար ինքնաթիռներով եկող իրերի մասին, որոնք պետք է նախատեսված լինեին Առողջապահության ազգային ծառայության համար:

Բեռի ժամանումից հետո պարզվել է, որ ուղարկված 400 000 բժշկական հանդերձները չեն համապատասխանում բրիտանական չափանիշներին:

 

An RAF Atlas, believed to be carrying a cargo of PPE is unloaded at Brize Norton, as the UK continues in lockdown to help curb the spread of the coronavirus. Thursday April 23, 2020

Mehmet Duzen, a former parliamentary candidate and textiles producer, proposed his Istanbul-based company, Selegna Tekstil, as the answer to the UK government's PPE crisis

 

 

 

 

 

Մաղթում եմ, որ մեր հերոսական հաղթանակները լինեն անշրջելի, ձեռքբերումները՝ ամուր և հարատև. Հրայր Թովմասյանը Եռատոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

$
0
0

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ:

Կասկածից վեր է, որ հայ ժողովուրդը իր վճռորոշ և ուրույն դերակատարությունն ու ներդրումն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի կերտման գործում: Այսօր մենք ոգեկոչում ու մեծարում ենք մեր քաջարի հայրենակիցներին՝ մեզանից շատերի ծնողներին, պապիկներին ու տատիկներին, ովքեր քաջաբար պայքարել են աշխարհամարտի ռազմաճակատներում և թիկունքում, խոնարհվում ենք Հայրենական պատերազմում բոլոր զոհվածների հիշատակի առջև, և, իհարկե, միասնաբար տոնում ենք մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը։

Միաժամանակ, խիստ խորհրդանշական կերպով 1992 թվականին մայիսի 9-ը հայ ժողովրդի համար նշանավորեց ևս մեկ մեծ հաղթանակով, ի դեմս Շուշիի ազատագրմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմամբ: Շուշիի ազատագրումը, հիրավի, համահայկական հաղթանակ և վերածնունդ էր, որով ի լուր աշխարհի հայտարարվեց, որ հայ ժողովուրդն անկոտրում ու միասնական է իր գոյամարտում, իր անվտանգության ու խաղաղության համար պայքարում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Եռատոնի առթիվ և մաղթում եմ, որ մեր հերոսական հաղթանակները լինեն անշրջելի, իսկ ձեռքբերումները՝ ամուր ու հարատև:

Խաղաղ երկինք և բարգավաճում հայկական երկու պետություններին»:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով հիվանդ 82 քաղաքացի․ մարզպետարան

$
0
0

Շիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3-ով․ ունենք լավացման 24 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 24 պացիենտ առողջացել է:

Հիվանդության անախտանիշ ընթացքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1133 նմուշառում»,- ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

Վաղը կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ. Գագիկ Սուրենյան

$
0
0

Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։ Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ»,- գրել է նա։

Վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայրը զանգահարել է Analitik.am-ի խմբագրություն և սպառնալիքներ հնչեցրել. Analitik.am (ձայնագրություն)

$
0
0

Այսօր առավոտվանից 4-5 անգամ Analitik.am-ի խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, ով ներկայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան, տեղեկացնում է Analitik.am-ը:

Վերջինս հոխորտալով պահանջել է ասել, թե ով է հրապարակել Սյուզաննա Բարսեղյանի վերաբերյալ նյութը Analitik.am կայքում, ասել է, որ ուզում է խոսել գլխավոր խմբագրի հետ, որին ի պատասխան ասել են, որ իր հետ կապ կհաստատեն։

Քիչ անց տղամարդը նորից մի քանի անգամ զանգահարել է խմբագրություն հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել։

ԱԱԾ տնօրենը պարգևատրել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին (լուսանկարներ)

$
0
0

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին: Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է վետերաններին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի, Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման 28-ամյակի կապակցությամբ:

ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ հենց նրանք են մեր հերոսական էջերի այն գործող անձինք, ովքեր պարգևել են մեզ այդ փառավոր հաղթանակները:

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին ուղղված իր շնորհավորական խոսքում Է. Մարտիրոսյանն ասել է. «75 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության՝ իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ: Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքր հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում: Մենք դեռևս ունենք երջանիկ հնարավորություն` շփվելու այդ հերոսական իրադարձությունների մասնակիցների հետ։ Թող հաղթողների չխամրող փառքն ապրի դարեր` խիզախության և դիմացկունության վառ օրինակ ծառայելով սերունդներին»:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, ԱԱԾ տնօրենը դրամական պարգևով պարգևատրեց պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններ՝ Պետրոս Պետրոսյանին և Ալբերտ Հակոբջանյանին:



Հայաստանում քաղաքական մտքի, վարքագծի և մշակույթի այլասերումը արդեն հատել է անդառնալիության կետը, հատված են հնարավոր բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին

$
0
0

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Նա մասնավորապես նշել է, որ «Նոր Հայաստանի» քաղաքական ճարտարապետներին չի սթափեցնում ո՛չ տեսախցիկները, ո՛չ կանանց ներկայությունը, ո՛չ սեփական վարչապետի ու կառավարության անդամների ներկայությունը, ո՛չ ընտրողների ու ժողովրդի աչքերի մեջ նայելու հեռանկարը, ոչ էլ՝ մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկը: Գրառումը՝ ստորև․

«Շատի սնանկությունը կամ՝ երբ հատված են կարմիր գծերը

Հայաստանում քաղաքական մտքի, քաղաքական վարքագծի և քաղաքական մշակույթի դեգրադացիան/այլասերումը արդեն հատել է անդառնալիության կետը, հատված են հնարավոր բոլոր կարմիր գծերը:

«Նոր Հայաստանի» քաղաքական ճարտարապետներին չի սթափեցնում ոչինչ՝ ո՜չ տեսախցիկները, ո՜չ կանանց ներկայությունը, ո՜չ սեփական վարչապետի ու կառավարության անդամների ներկայությունը, ո՜չ ընտրողների ու ժողովրդի աչքերի մեջ նայելու հեռանկարը, ոչ էլ՝ մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկը:

Սուտը, երեսպաշտությունը, հայհոյանքն ու բիրտությունը նրանց զինանոցի հիմնական զենքերն են: Սեփական ժողովրդի մեջ թշնամիների ու վհուկների որոնումը շատերին հոգեխանգարմունքի է հասցրել: Համավարակի այս ծանր ու քաոտիկ օրերին, երբ երկիրն հայտնվել է վատ ցուցանիշներ ապահովող երկրների շարքում, ինքնին քայքայիչ այս անորոշ հեռանկարն իբրև թե բավական չէ, դեռ ամեն օր ապրում ենք զգացումով, թե մեր տներ մարդիկ են մտել, օտարներ, որոնք կապ չունեն ո՜չ մեր անցյալի, ոչ՝ էլ ապագայի հետ…

Բայց նրանք իրենց ընտրողի հետ հնարարավորինս անկեղծ են. երեկ՝ Արցախի հիմնախնդրի համատեքստում վարչապետը բառիս բուն իմաստով այդ նույն ամբիոնից հայտարարեց՝ որ որևէ մեկն իրենց հարց տալու համարձակության իրավունք չունի. քվե են ստացել ու վերջ:
«Շատ ենք ու վերջ» բոլշևիկյան վարքագիծը համատարած է, ամենուր՝ կառավարման բոլոր մակարդակներում, առաջին իսկ օրից…մերժելով անցյալը՝ սակայն որդեգրելով ու վերտուոզ կատարելության հասցնելով անցյալի ամենաայլանդակ դրսևորումները…

Ձեր տգետի համառությունն ու խլությունը հյուծել է երկիրը, նրա քաղաքացուն…մի՞թե դուք նաև չեք տեսնում կամ՝ չե՞ք ուզում տեսնել…

Իհարկե, անիմաստ է իշխող քաղաքական ուժի գեներացրած «քաղաքական» ողջ համատեքստում քաղաքագիտական կատեգորիաներով խոսելը: Նրանք ո՜չ քաղաքական հիշողություն ունեն, ոչ՜փորձ, ո՜չ պատասխանատվություն, ո՜չ ինստիտուցիոնալ բարոյականություն…Իզուր չէ, որ այս օրերին շատերը՝ երկրի ներկայի ողջ սնանկությունն ու տապալումը վերջին նյարդով ընկալող մարդիկ, հուսահատված արձանագրում են՝ Կարթագենը պիտի կործանվի…

Բոլորովին պատահական չէր, որ այսօրվա միջադեպը տեղի ունեցավ ԱԺ-ում, ՀՀ վարչապետի ներկայությամբ, երբ քննվում էր Կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքների մասին տարեկան զեկույցը։

Այո, բոլորովին պատահական չէր… Կառավարության ծրագիրը, որը սևով սպիտակի վրա՝ իբրև կառավարության խնդիր, արձանագրել էր իր քաղաքացիներին երջանիկ դարձնելը, բառիս բուն իմաստով այդ ծրագիրն իրականացնող քաղաքական ուժը մղձավանջ է դարձրել մեր իրականությունը, երկիրը թաղել ատելության, վրեժխնդրությունների ու սամասուդի ոստայնում:

Մեծ հաշվով ոչ մի պատահական բան չի կատարվում, երբ օրենքի փոխարեն իբրև վարքագիծ ու փիլիսոփայություն որդեգրվում է քստմնելի դուխովը, դատական համակարգի փոխարեն սամասուդը, ասֆալտին փռելը կամ պատին ծփելը, այլ բան սպասելը պարզապես միամտություն է: Սա պետականության կորստի ճանապարհն է…

Իսկ այսօր Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձն էր: Դուք դառնացրիք մեր հաղթանակը, հաղթանակ, որ վերականգնեց մեր հավաքական երազանքներն ու քաղաքական արժանապատվությունը, հաղթանակ, որ Հայոց անկախ պետականության ճանապարհի կարևոր հիմքերից մեկն էր:

Բայց դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի հետ…
Հ.Գ Այսօր կարծես թե թավշյա, ոչ բռնի հեղափոխության տարելիցն էր...»։


«Орёл и решка» հեռուստաշոուի հաղորդավարուհի Մարիա Իվակովան վարակվել է կորոնավիրուսով (լուսանկար)

$
0
0

Ուկրաինական «Գիր ու արծիվ» («Орёл и решка») հեռուստաշոուի հայտնի հաղորդավարուհի Մարիա Իվակովան վարակվել է կորոնավիրուսով, այս մասին նա հայտնել է Instagram սոցկայքի իր էջում։

Սոցցանցում 33–ամյա աստղը մեկ բաժակ թեյով ու ջերմաչափով լուսանկար է հրապարակել և դրան կից հայտնել հիվանդության մասին։

Հայտնի է, որ Իվակովայի մոտ ախտանշաններից միայն մկանային ցավը և համի ու հոտի զգացողության բացակայությունն են արտահայտվել։ Հաղորդավարուհու խոսքով՝ վարակի առկայությունը ստուգող բոլոր թեստերը դրական են եղել։ Բժշկի խորհրդով Իվակովան հզոր հակավիրուսային թերապիա է անցնում, շատ ջուր է խմում, քնում է ու դրական բաների մասին մտածում։

Նա նաև մանրամասնել է, որ  «Պարեր աստղերի հետ» նախագծի իր պարընկերոջն ու սիրեցյալին չի վարակել․ վերջիններիս մոտ թեստի պատասխանը բացասական է եղել։ Հաղորդավարուհին հույս է հայտնել, որ որևէ մեկին վերջին շաբաթների ընթացքում չի վարակել։

 

У ведущей

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը հետևողական լինել և ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու Analitik.am-ի խմբագրության և աշխատակիցների անվտանգությունը․«Մեդիա պաշտպան»

$
0
0

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, անդրադառնալով վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբոր կողմից Analitik.am-ի խմբագրությանը սպառնալիքներ հնչեցնելուն, նշել է, որ անընդունելի է համարում մամուլի նկատմամբ նման հարձակումները։

«Ըստ Analitik.am կայքի՝առավոտից 4-5 անգամ խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, որը ներկայացել է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան։

Նա պահանջել է ասել, թե ով է հրապարակել Սյուզաննա Բարսեղյանի վերաբերյալ նյութը Analitik.am կայքում: Ասել է, որ ուզում է խոսել գլխավոր խմբագրի հետ, որին ի պատասխան ասել են, որ իր հետ կապ կհաստատեն։ Այնուհետև տղամարդը զանգահարել և վիրավորանքներ, հայհոյանքներ է հնչեցրել:

Հորդորում ենք քաղաքացիներին և պաշտոնատար անձանց հետևողական լինել խոսքի ազատության դեմ ճնշումներին:

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը հետևողական լինել վերը նշված դեպքին և ձեռնարկել համապատասխան միջոցներ` ապահովելու լրատվականի խմբագրության և աշխատակիցների անվտանգությունը»։

Թուրքիայում ի նշան բողոքի 323 օր հացադուլ անելուց հետո մահացել է երաժիշտ Իբրահիմ Գյոքչեքը

$
0
0

Թուրքիայում երկարատև հացադուլի հետևանքով մահացել է Թուրքիայում ահաբեկչական համարվող DHKP (Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցության) անդամ, Թուրքիայում հայտնի Grup Yorum երաժշտական խմբի սոլո կիթառահար Իբրահիմ Գյոքչեքը: Այս մասին տեղեկացնում է tr.euronews.com կայքը:

Գյոքչեքն ու նույն երաժշտական խմբի անդամ Հելին Բյոլեքն «ահաբեկչական գործողության մասնակցելու» մեղադրանքով ձերբակալվել էին ու կալանվել, իսկ նրանց համերգներն արգելվել էին ամբողջ Թուրքիայի տարածքում:

Հենց համերգների արգելքն էլ եղել է հիմնական պատճառներից մեկը, որ երկու երաժիշտներն անժամկետ հացադուլ էին հայտարարել: Չնայած նրան, որ 2020 թվականի փետրվարի 24-ին Գյոքչեքն ազատ էր արձակվել բանտից, այնուամենայնիվ շարունակել էր հացադուլը: Բյոլեքը մահացել էր ապրիլի 3-ին` հացադուլի 288-րդ օրը:

Մայիսի 6-ին Գյոքչեքը դադարեցրել էր 323 օր տևած հացադուլը, քանի որ նրան կրկին թույլատրել էին համերգ տալ: Սակայն հիվանդանոցում երկու օր մնալուց հետո երաժշտի հյուծված օրգանիզմը չէր դիմացել, և մայիսի 8-ին Գյոքչեքը մահացել է:

Նյու Յորքի անտառներից մեկում Dodge Charger մեքենաների «գերեզման» է հայտնաբերվել (լուսանկարներ)

$
0
0

ԱՄՆ Նյու Յորք նահանգի անտառներից մեկում կեսդարյա Dodge Charger մեքենաների «գերեզման» է հայտնաբերվել: Մեքենաների՝ համացանցում հրապարակված լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ դրանք պատկանում են նախորդ դարի 1960–ական թվականներին։ Մեքենաներից շատերը ծայրահեղ վատ վիճակում են գտնվում, տարիներ շարունակ անշարժ մնալու հետևանքով դրանք հողի մեջ են խրվել-մնացել, գրում է motor.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Dodge Charger մեքենան շուկայում է հայտնվել 1966 թվականին՝ 3100 դոլար մեկնարկային գնով։ Նույն տարում այս օրինակից արտադրվել է ընդհանուր 37 344 մեքենա, իսկ արդեն հաջորդ տարի մոդելը թարմացվել է։

Կայքի փոխանցմամբ՝ տարբեր ժամանակներում Dodge Charger մեքենաները մեծ հայտնիություն ու պահանջարկ են վայելել, շատ ռեժիսորներ իրենց ֆիլմերի նկարահանումների համար հենց այս մեքենաներն են ընտրել։

Հայտնի է, որ «Ֆորսաժ» ֆիլմաշարի չորրորդ և հինգերորդ մասերում նկարահանված 1968 թվականի արտադրության Dodge Charger–ը 2013 թվականին աճուրդի ժամանակ վաճառվել է 95 700 դոլարով։

 

Հեքիաթից ու կաթից նոր կտրված երեխուն բան չունենք սովորեցնելո՞ւ, պետք է սեռական շահագործումից պաշտպանել սովորեցնե՞նք. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

$
0
0

Կարող ենք այս կոնվեցիայի առանձին դրույթների հետ հույս կապել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունենքրի ավելի համակողմանի պաշտպանությանը, սակայն վտանգ պարունակող դրույթներին ևս պետք է ուշադիր լինել:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիան վավերացնելու հարցին:

Նա ընթերցեց մի դրույթ, որը, ըստ նրա, մտահոգիչ է.«Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ դպրոցում ստանան սեռական շահագործման և սեռական բռնությունների նկատմամբ վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ»:

Պատգամավորը նշեց, որ տեղյակ չեն, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը և կոչ արեց չասել, որ ով կոնվենցիայի դրույթներն ամբողջական չի ընդունում, ուրեմն խրախուսում է այդ երևույթները:

«Ի՞նչ է նշանակում տարրական կրթություն ստացող, առաջինից չորրորդ դասարանները համարվում է տարրական կրթություն, հեքիաթից ու կաթից նոր կտրված այդ երեխային բան չունենք սովորեցնելո՞ւ, պետք է սեռական շահագործումից պաշտպանել սովորեցնե՞նք»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ ազգային հոգեկերտվածքին հակացուցված է, որ այդ տարիքիի երեխաների միտքը պղտորեն նման երևույթների մասին տեղեկություններուվ և դա ասում է որպես բազմազավակ հայր:

 

Viewing all 120874 articles
Browse latest View live