Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 120874 articles
Browse latest View live

Դատապարտում եմ ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունը, ԱԺ պատգամավորը, որը նաև ԵԿՄ նախագահն է, չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել․ Ավետիք Չալաբյան

$
0
0

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Դատապարտում եմ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնությունը։ Անկախ դրդապատճառներից, ԱԺ պատգամավորը, որը նաև Երկրապահ կամավորների միության նախագահն է, չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել, իսկ իր կողմնակից մյուս պատգամավորներները՝ խորհրդարանը վերածեն փողոցային կռվի։

Անկեղծ հուսով եմ, որ ԱԺ պատգամավորները իրենց մեջ ուժ կգտնեն՝ խորապես գիտակցելու իրենց բարձր առաքելությունը, և վերադառնալու քաղաքակիրթ երկխոսության»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի
ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե ՝ «ինչը կցխես»:

Էդմոն Մարուքյանը իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքոայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

Այդ պահին ԱԺ դահլիճում էր նաև վարչապետ Փաշինյանը, Կառավարությունն այս օրերին ԱԺ-ին է ներկայացնում տարեկան զեկույցը։


Նոր Հաճնում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

$
0
0

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել մարզի Նոր Գեղի, Արգել և Նոր Հաճն համայնքների մի շարք իրացման կետերում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Արդյունքում Նոր Հաճնի «Մամոյաններ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում և Ա/Ձ Վարազդատ Մկրտչյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Հոլսթեն» ապրանքանիշի գարեջուր, «Ջին» ապրանքանիշի սառը սուրճ, «Ջուստ Թեյ» ապրանքանիշի սառը թեյ, սուջուխ, «Օդեսա» ապրանքանիշի և այլ տեսակի եփած-ապխտած երշիկներ և կաթ:

Նշված բոլոր արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել՝ խախտելով ամբողջականությունը:


ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը էթիկայի հանձնաժողովում կարող է քննարկվել, բայց վարքագծի կանոնների խախտումը պատգամավորին մանդատից զրկելու հիմք չէ․ Արսեն Բաբայան

$
0
0

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը էթիկայի շրջանակներում կարող է քննարկվել, եթե լինի համապատասխան դիմում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Էթիկայի հանձնաժողովը առավելագույնը պետք է արձանագրի, որ պատգամավորը խախտել է վարքագծի կանոնները և դրանով նախատեսված պատիժը լինում է այն, որ եզրակացությունն ուղղակի հրապարակվում է ԱԺ պաշտոնական կայքում»,- հայտնեց նա։

Արսեն Բաբայանի խոսքով՝ վարքագծի կանոնների խախտումը պատգամավորին մանդատից զրկելու առանձին հիմք չի կարող հանդիսանալ։ Ընդհանրապես, ըստ նրա՝ պատգամավորին մանդատից զրկելը երկար գործընթաց է․ «Դեպքը, որ տեղի է ունեցել, այդ ծեծկռտուքը, կարող է դրան քրեաիրավական գնահատական տրվի, եթե որակվի որպես ծեծ և լինի համապատասխան դիմում իրավապահ մարմիններին»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե ՝ «ինչը կցխես»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

Արսեն Բաբայանը հիշեցրեց, որ նման միջադեպ խորհրդարանում վերջին անգամ տեղի էր ունեցել 1990-ական թվականներին․ «Այս դրվագով էլ հաստատվեց, որ վերադարձել ենք 90-ական թվականներ»,- նշեց նա։

Իրավապաշտպանի կարծիքով՝ ԱԺ-ի ծեծկռտուքի պատճառը արդեն 2 տարի շարունակ երկրում ատելության գեներացումն է․ «Իշխող քաղաքական ուժն այնքան չարություն և ատելություն գեներացրեց ու տարածեց, որ նույնիսկ իրենք դրա զոհը դարձան և չկարողացան զսպել իրենց ատելությունը: Ժամանակն է վերջն տալ այս ամենին: Ժամանակն է փրկել հայրենիքն այս չարության մթնոլորտից»։

Ովքե՞ր են ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին (տեսանյութ, լուսանկարներ)

$
0
0

Ազգային ժողովում այսօր ընթացող նիստն ընդհատվեց տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:

ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի և դահլիճում նստած «իմ քայլական» պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Սասունի Միքայելյանի միջև նախ լեզվակռիվ սկսվեց, ինչից հետո, երբ Մարուքյանն իջավ ամբիոնից, նրա վրա հարձակվեց Սասուն Միքայելյանը:


Մինչ այդ, Սասուն Միքայելյանի հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանը, հավանաբար Միքայելյանի հնարավոր քայլը կանխելու համար, հեռացրեց ջրի շիշը, ինչից հետո Սասուն Միքայելյանը գործի դրեց բռունցքները:



Միջադեպին խառնվեցին նաև պատգամավորներն ու նիստին մասնակցող կառավարության անդամները՝ այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, որը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը:

Քաշքշուկի ընթացքում Էդմոն Մարուքյանին թիկունքից նախ հարվածում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը



ապա խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահե Ղալումյանը բռնում է Մարուքյանի գլխից և փորձում քաշել:



Մարուքյանին օգնում են կուսակիցներն ու տապալում Ղալումյանին:



Ավելի ուշ՝ ծեծկռտուքի ավարտից հետո, Մարուքյանը դարձյալ մոտենում է ամբիոնին և փորձում ճշտել՝ ո՞վ էր իրեն թիկունքից հարվածողը:

«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ, էն ով եկավ, թաքուն մեջքից խփեց»,-ասաց նա:

Դահլիճից ինչ-որ մեկին արձագանքելով՝ Մարուքյանը նաև նշեց. «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ «շմայսություն» անես: Հեղափոխություն է եղել նաև էդ մշակույթում: Հեղափոխություն է եղել նաև էդ մշակույթի համար: Գալիս, մեջքից խփո՞ւմ եք»,-ասաց նա:

Դրանից հետ կրքերը դարձյալ բորբոքվեցին և նիստն ընդհատվեց:

Վարակը չտարածելու նպատակով վաղը փակ կլինեն «Եռաբլուրը» և «Հաղթանակ» զբոսայգին. սպասվում է նաև անակնկալ․ Գաբրիել Բալայան

$
0
0

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և վարակը չտարածելու հրամայականը պահպանելով՝ վաղը փակ է լինելու և՛ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը և՛ «Հաղթանակ» զբոսայգին, որտեղ բացառապես արարողակարգային միջոցառումներ են տեղի ունենալու։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղեկացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Փոխնախարարը նշեց, որ վաղը՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն, տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը «Հաղթանակ» զբոսայգի՝ «Մայր Հայաստան»-ի հուշահամալիրի մոտ։

«Մենք կազմակերպել ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների այց դեպի «Մայր Հայաստան» հուշակոթող, քանի որ առաջին հերթին այդ օրվա խորհուրդը, մեր շնորհակալությունն ու շնորհավորանքները վերաբերում են նրանց»:

«Դրանից հետո մի փոքր անակնկալ է սպասվում, չեմ կարող հիմա բացահայտել, քանի որ որոշակի պայմաններ կան, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի մատուցել այդ անակնկալը մեր ազգաբնակչությանը»,- ասաց նա:

Հս․ Կորեան Թրամփի հետ բանակցային գործընթացի տապալումից հետո ավարտին է հասցնում նոր միջուկային կայանի կառուցման աշխատանքները (լուսանկարներ)

$
0
0

Հյուսիսային Կորեան գրեթե ավարտին է հասցնում հզոր միջուկային զենքերի համար նոր կայանի կառուցման աշխատանքները, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մայրաքաղաք Փհենյանից ոչ հեռու տեղակայված կայանում կա երկաթգիծ, որը կապում է մոտակայքում գտնվող հրթիռների արտադրությամբ զբաղվող գործարանները, երեք շինարարական օդանավաշենք (անգար ) և մեծ ստորգետնյա պահեստային տարածքը: Վերջին երկուսը գտնվում են կայանի տարածքում։

Արբանյակներից արված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ դրա կառուցման աշխատանքները կավարտվեն կա՛մ այս տարվա վերջ, կա՛մ 2021 թվականի սկզբին։ Նշվում է, որ այս տարածքը կհսկեն հակաօդային պաշտպանության 17 և ցամաքային մի շարք բազաներ ու զենիթային մարտկոցներ։

Ըստ ոլորտի փորձագտեների՝ կայանը կօգտագործվի միջուկային հրթիռների հավաքման, պահեստավորման, ինչպես նաև փորձարկման համար:


Կայքի փոխանցմամբ՝ կայանի աշխատանքների ավարտի մասին տեղեկությունները տարածվել են մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հս․Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև բանակցությունների ձախողումից հետո: Հայտնի է, որ ամերիկյան կողմը փորձում էր հասնել հյուսիսկորեական միջուկային զենքերի ապամոնտաժմանը։

 

Ոստիկանությունն այս օրերին կլինի աչալուրջ, կպահպանի հասարակական կարգը. Հայկ Մհրյան

$
0
0

Առաջնորդվելով ՀՀ Կառավարության և պարետի ցուցումով՝ Ոստիկանության ուժերը կապահովեն հասարակական կարգն ու անվտանգությունն այս օրերին: Մենք մեր ծառայությունը սկսել ենք այսօր «Եռաբլուր»-ում: Այս մասին այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ խոսելով Մայիսի 9-ի առթիվ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների մասին։

Մհրյանը նշեց, որ ծառայության ընթացքում ոստիկանական ուժերը պահում են հասարակական կարգը և բացառում քաղաքացիների կուտակումները: «Ծառայությունը կշարունակվի մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23։59։ Այսօր 20։00-ից ոստիկանության ստորաբաժանումները կանցնեն ծառայության «Հաղթանակ» զբոսայգում։ Անմար կրակի և նրա հարակից տարածքները շրջափակՎելու են, որպեսզի այնտեղ բացառությամբ մուտք գործեն միայն սահմանված կարգով պատվիրակությունները, իսկ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն այդտեղ կարգելվի մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23։59»:

Նա ներկայացրեց, որ ծառայություն են իրականացնելու նաև վաղը առավոտյան՝ ժամը 08։00-ից, Կոմիտասի պանթեոնում։ Մուտքերը և ելքերը փակ կլինեն, որպեսզի քաղաքացիներ և տրանսպորտային միջոցներ մուտք չգործեն տարածք: Մհրյանը կոչ արեց քաղաքացիներին, որ հնարավորինս պահպանեն մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները և հիշեցրեց, որ այդ կանոնները խախտելու դեպքում կենթարկվեն տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի՝ 100-ապատիկից 250-ապատիկի չափով։

«Ինչպես նաև խնդրում եմ, որպեսզի ենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին, այդ պահանջները չկատարելու պարագայում կենթարկվեն տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի սահմաններում։ Ոստիկանությունն այս օրերին կլինի աչալուրջ, կպահպանի հասարակական կարգը, և հուսով եմ՝ մենք ծառայությունը կիրականացնենք ինչպես Եղեռնի հիշատակի օրը»,- ամփոփեց նա:

ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

$
0
0

Հանրապետության տարածքում՝ մայիսի 8-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝ մայիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-17 մ/վ։ Մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում


Ս․ Միքայելյանը և հետևից հարվածող պատգամավորը չեն հարգում վարչապետին, որ իրենց նման այլանդակություններ են թույլ տալիս․ Ս․ Միքայելյանը ոչ թե նոր, այլ հին «Առաքել Մովսիսյան» է․ Դ․ Խաժակյան

$
0
0

Դու չես կարող հարգել ԱԺ նախագահին, քո երկրի վարչապետին, բայց այդպիսի պահվածք ցուցաբերես խորհրդարանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Հեղինակությունները լինում են ոչ միայն թաղային, նաև լինում են քաղաքական հեղինակություններ։ Պատկերացնում եք արդյոք, որ լինի մի իրավիճակ մի խորհրդարանում, որտեղ նստած է վարչապետը, և ինչ-որ մեկն այնտեղ ֆիզիկական սպառնալիքներ է հղում մեկ այլ պատգամավորի, հետո հարվածում, հետո նույն վարչապետի ուժին պատկանող խմբակցությունից մեկը գալիս է, այդ պատգավորին մեջքից է հարվածում։ Կարո՞ղ ենք համարել, որ այդ երկու պատգամավորները հարգում են վարչապետին, որ իրենց այսպիսի պահվածք են թույլ տալիս։ Կարծում եմ՝ այդպիսի իրավիճակ չի կարող լինել»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե ՝ «ինչը կցխես»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներ ու Կառավարության անդամներ: Այդ պահին ԱԺ դահլիճում էր նաև վարչապետ Փաշինյանը, Կառավարությունն այս օրերին ԱԺ֊ին է ներկայացնում տարեկան զեկույցը։

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ երկրում կա սոցիալական, քաղաքական ճգնաժամ, բայց դրանք ածանցյալ են երկրում տիրող բարոյական և հեղինակության ճգնաժամին․ «ԱԺ նախագահը այդտեղ ոչինչ չի կարող անել, նույնը վերաբերում է նաև վարչապետին։ Նա այն մարդը չէ, որ այդ պատգամավորներին կարգի կհրավիրի, կասի՝ Սասուն Միքայելյան, էս դու նոր «Շմայս» ես դարձել գլխներիս։ Եվ նորմալ է այս իրավիճակը, որովհետև եթե նա մի այլանդակություն կարող է իրեն թույլ տալ, ուրեմն նա իրեն թույլ կտա։ Սասուն Միքայելյանը Առաքել Մովսիսյանից ոչ մի բանով չի տարբերվում, և նա ոչ թե նոր, այլ հին «Առաքել Մովսիսյան» է»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը նշում է, որ մեծ ակնկալիքներ չունի ծեծկռտուք հրահրած պատգամավորների մանդատները վայր դնելու հետ կապված․ «Որպեսզի լիներ իրավիճակ, երբ այսպիսի բան գործած մարդիկ պատրաստ լինեին իրենց մանդատները վայր դնել, իրենք այդպիսի բան չէին անի։ Կանեն, թե չէ, կախված է մեկ բանից՝ հեղինակությունից»։

Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում ավտոտնակում հրդեհվել է ավտոմեքենա

$
0
0

Մայիսի 7-ին, ժամը 23:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ 00:09-ին: Ավտոտնակում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն․ Շուշան Ստեփանյան

$
0
0

Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Տեղի է ունեցել նաև ծառատունկի խորհրդանշական արարողություն»,-գրել է Շուշան Ստեփանյանը:

Beeline-ն իր կորպորատիվ հաճախորդներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար

$
0
0

Beeline-ն իր գործող կորպորատիվ բաժանորդների համար ստեղծել է 2 նոր հետվճարային ծառայությունների փաթեթ՝ «Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում»։ Առաջարկները հնարավորություններ են տալիս կազմակերպություններին իրենց աշխատակիցների հեռավար աշխատանքն արդյունավետ կազմակերպել՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեկ փաթեթում՝ բջջային հեռախոսակապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, նոթբուք և Microsoft Office ծրագրային փաթեթ։

«Բիզնես 365» ծառայությունների փաթեթը 30,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 50 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 1ԳԲ բջջային ինտերնետ։

«Բիզնես 365 Պրեմիում» ծառայությունների փաթեթը 35,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 100 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 2 ԳԲ բջջային ինտերնետ։ «Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում» փաթեթների բաժանորդներին նաև տրամադրվում է Wi-Fi ռոուտեր։

«Ինքնամեկուսացման ընթացքում շատերն են նկատել հեռավար աշխատանքի դրական կողմերը։ Շատ կազմակերպություններ այժմ շարունակում են աշխատել հեռավար, և համոզված եմ, որ մասամբ այն կպահպանեն նաև ինքնամեկուսացման ռեժիմից հետո։ Մեր նոր ծառայությունների փաթեթները ներառում են կազմակերպություններին անհրաժեշտ ծառայությունների փաթեթը հեռավար աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ցանկության դեպքում կազմակերպություններին կարող են հավելյալ տրամադրվել Office 365 Business և Office 365 Business Premium փաթեթները՝ 4500 և 7000 դրամ ամսավճարի դիմաց։

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։


Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետները ներկայացան դատարան (տեսանյութ)

$
0
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Այսօր փաստաբանական թիմը ներկայացնում է Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։

Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց միջնորդությունը երկու ամիս առաջ է ներկայացված եղել: Նա ներկայացնելով միջնորդությունը՝ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացում է տեղի ունեցել, սակայն չցանկացավ հրապարակել նրա ախտորոշումը և դիմեց դատարանին, որ եթե այդ հարցը քննարկելու լինի, ապա քննարկվի փակ ռեժիմով:

«Նախկին երեք վարչապետեր՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստ են հանդիսանալ անձնական երաշխավորներ դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու գործում»,-ասաց նա:

Պաշտպանը նկատեց, որ գործի քննությունն իրականացվում է ձգձգումներով և դիմելով դատարանին՝ ասաց. «Երկու ամիս բացակայել եք, հիմա չեք դրսևորում առանձնահատուկ ջանասիրություն այս գործի քննության առումով, շաբաթը մեկ նիստ եք անում, հետո երկու ամսով բացակայում եք»:

Երաշխավոր ներկայացրած նախկին վարչապետները ներկայացան դատարան:

Ուզենք թե ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար․ չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող խոսք․ ՄԻՊ-ը՝ ԱԺ-ի միջադեպի մասին

$
0
0

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։ Նա, մասնավորապես, նշել է․

«Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն:

Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին:

Ուզենք թե ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար:

Ուստի, այստեղ հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։

Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է ի սպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե ՝ «ինչը կցխես»:

Էդմոն Մարուքյանը իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքոայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

ՌԴ-ում ադրբեջանցի գործարարն առանց մրցույթի ավելի քան մեկ մլրդ ռուբլի արժողությամբ երկու պետական պայմանագիր է կնքել

$
0
0

Ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովի «Կրոկուս Ինթրնեշնլ» ընկերությունն առանց մրցույթի երկու պետական պայմանագիր է ստացել Մերձմոսկվայում գտնվող «Կրոկուս Էքսպո» համալիրում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների համար 1500 մահճակալ տեղակայելու համար:

Ինչպես նշում է meduza.io կայքը, այս մասին հայտնի է դարձել լրագրողական հետաքննության արդյունքում:

Նշվում է, որ Կրասնոգորսկի թիվ մեկ քաղաքային հիվանդանոցի հետ կնքված երկու պայմանագրի ընդհանուր արժեքը 1,035 մլրդ ռուբլի է, ինչը նշանակում է, որ ադրբեջանցի գործարարին պատկանող համալիրում կորոնավիրուսով հիվանդ մեկ անձի համար մահճակալ տեղադրելն արժե 690 հազար ռուբլի:

Աղբյուրը մանրամասնում է, որ գործարքի կնքման համար հիմք է ծառայել նահանգապետ Անդրեյ Վորոբյովի՝ Մոսկվայի մարզում պատրաստվածության մակարդակի բարձրացման վերաբերյալ որոշումը: Դա հնարավորություն է տվել պայմանագրերը կնքել առանց մրցույթի հայտարարման և առանց հանրային քննարկումների:

Հատկանշական է, որ պայմանագրերը կնքվել են նրանից հետո, երբ Աղալարովը վերջերս տված հարցազրույցում բողոքել էր իրեն պատկանող Crocus Group հոլդինգի ֆինանսական բարդություններից՝ ընդգծելով, որ հոլիդինգն ամսական մոտ մեկ միլիարդ ռուբլի է ծախսում աշխատավարձերի վրա և որ ապրիլ ամսվա գումարները վճարելու միջոցներն այլևս չկան:


Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդիկ գիշերել են փողոցում (լուսանկարներ)

$
0
0

Իրանում լույս մայիսի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված են եղել գիշերել փողոցներում: Korrespondent.net կայքը ներկայացրել է ականատեսների ֆիքսած կադրերը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի հետևանքով կա նվազագույնը մեկ զոհ և 11 վիրավոր:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 50 կմ արևելք` 10 կմ խորության վրա:

 

Ավստրալիան տուժել է հզոր փոթորկից (տեսանյութ)

$
0
0

Ավստրալիայի հարավ-արևմտյան հատվածը տուժել է հզոր փոթորկից, ինչի հետևանքով ավելի քան 55 000 տուն առանց էլեկտրաէներգիա է մնացել, մոտ 10 000 մարդ զրկվել է ինտերնետ կապից:

Քամին շարժվել է 100 կմ/ժ արագությամբ՝ տապալելով ծառեր, պոկելով շինությունների կտուրները, գրում է 7news.com.au կայքը:

Նշվում է, որ փոթորկից առավել շատ տուժել է Պերտ քաղաքը, որտեղ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներն այժմ վերացնում են փոթորկի հետևանքները:

 

Վարչապետը և Լիտվայի նախագահը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության աշխուժացման հարցեր

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության և մասնավորապես, Հայաստանին տրամադրվող օգնությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքն ու առաջնային ուղղությունները: Լիտվայի նախագահը բարձր է գնահատել բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի իշխանությունների ցուցաբերած վճռականությունը: Նա իր աջակցությունն է հայտնել բարեփոխումների քաղաքականությանը և պատրաստակամություն հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրելու հարցում:

Երկուստեք նշվել է ստեղծված իրավիճակում երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի աշխուժացման կարևորությունը: Մասնավորապես, նշվել է ուղիղ չվերթի շուտափույթ վերագործարկման առաջնայնությունը: Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգին: Կողմերը գոհունակություն են հայտնել այդ կապակցությամբ և ընդգծել տվյալ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:     

Կողմերը փոխանակվել են պաշտոնական այց կատարելու հրավերներով:

Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է …

 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է օնլայն ապօրինի ձեռնարկատիրության դեպք

$
0
0

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով:

Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, ծածկագրված գնորդի միջոցով տարբեր դեպքերով կատարված գնումներով հիմնավորվել է քաղաքացու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը: Վերջինս իրացրել է հայտնի ապրանքանիշի սննդային հավելում` «ձկան յուղ»:

Փաստի առթիվ վարչությունում կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, կազմված նյութերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանում՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի առևտրային գործունեությունից, իսկ առցանց հարթակի միջոցով ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում պարտադիր ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմնում՝ խուսափելու համար հետագա վարչական կամ քրեական պատասխանատվությունից: Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ համացանցի միջոցով ՀՀ ռեզիդենտների կողմից կատարվող առևտրային գործարքների օրինականության մշտադիտարկում և վերահսկողություն է իրականացվում:

 

Տեղի ունեցածը քստմնելի սադրանք էր, նրանք ուզում են մեզ դարձնել «պադեզդներում» ծեծողներ, մեզ հավասարեցնել քիլերներին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

$
0
0

Իմ եզրափակիչ ելույթը պետք է վերեբեր Կառավարության ծրագրի զեկույցին, բայց չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի ունեցավ ԱՍԺ դահլիճում մեր բոլորի աչքի առաջ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով, որովհետև բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու Կառավարությունը, երկու տարի շարունակ ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցույթան պատգամավորների վերաբերյալ: Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»,- հայտարարեց վարչապետը:

Նա նշեց՝ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն հրավիրել է սուրճ խմելու, ինքն ընդունել է հրավերը, իջել իր նախկին աշխատեսանյակը, որտեղ այժմ Մարուքյանն է նստում: «Ես ուղիղ ասել եմ իրեն՝ մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք ու Ձեր գործունեությունը, այդ ողջ բարոյահոգեբանական բռնությունները, և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պահը մի անբաժանելի մասն է: Այսօր տեղի ունեցածի տեսագրությունը դիտելով՝ մի պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը ամբիոնից ցած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Տեղի ունեցածը, քան քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել»,- ասաց նա, ապա շարումնակեց ելույթը:

«Մեզ ամեն օր անընդհատ ուզում են շեղել մեր արժեքներից, էս ամբիոնից էր էդ նույն մարդն ամեն օր ասում՝ մեզ «պադյեզդներում» ծեծելո՞ւ եք, նրանք մեզ ուզում են դարձնել «պադյեզդներում» ծեծողներ, մեզ ուզում են հավասարեցնել քիլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից, և այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ»:

Հիշեցնենք՝ պատգամավորների միջև ծեծկռտուքը տեղի ունեցավ Կառավարության 2019թ. ծրագրի քննարկման ընթացքում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխեք»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

 

Viewing all 120874 articles
Browse latest View live


Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>