Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 120874

Կա քրեական գործ, երբ ավարտվի գործը, մեր եզրակացությունը կտանք. փոխքաղաքապետը՝ 19-րդ պոլիկլինիկայի տնօրենի մասին

$
0
0

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին Թեհմինե Վարդանյանը բարձրացրեց 19-րդ պոլիկլինիկայի խնդիրը և նշեց, որ այդ հարցը վերածվում է «կալաբոկի»: Նա հիշեցրեց, որ 2014-ին պոլիկլինիկան հավատարմագրային կառավարման է հանձնվել հինգ տարի ժամկետով և երկարաժամկետ ներդրումային ծրագիր է ներկայացվել տասը տարի ժամկետով:

«Նախորդ տարի ԵԼՔ խմբակցությունն այցելեց պոլիկլինիկա, կոպտագույն խախտումներ արձանագրեց, աննախադեպ կոռուպցիոն տնօրեն, և երկու հոդվածով քրեական գործ հարուցվեց»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը բուժաշխատողների աշխատավարձերից պահումներ է արել և նրան մեղադրանք է առաջադրվել:

Ավագանու անդամը նշեց, որ հինգ տարին լրացել է, և քաղաքապետը երկու կարգադրություն է տվել՝ ստեղծել հանձնաժողով և աուդիտի ենթարկել: «Այս ամիսների ընթացքում՝ «տիշինա», որևէ լուր չունենք, թե ինչ աշխատանքներ ենք իրականացնում, ինչու հետ չենք վերցնում պոլիկլինիկան»-ասաց նա:

Թեհմինա Վարդանյանը այս առումով հիշեց «Կարգին հաղորդման» մանրապատումներից մեկը, որը նաև պատգամավոր եղած ժամանակ մեջբերել է Նիկոլ Փաշինյանը: «Երբ ասում է՝ պատուհանը դրիմ, գյաջը մաքրիմ, նորից պատուհանը դրիմ: Նույն իրավիճակը մեզ մոտ է՝ կարգադրություն տվիմ, հետո էլի կարգադրություն տվեցի»,-ասաց Թեհմինա Վարդանյանը:

Հայկ Մարությանը նշեց, որ հարցին կպատասխանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, սակայն մանրապատման մեջբերման վերաբերյալ նշեց. «Մենք դեռ շորերը նոր ենք փոխել, դեռ չենք հասցրել պատուհանին հասել, շորերը փոխել ենք ու սկսում ենք աշխատել»,-ասաց նա:

Սերգեյ Հարությունյանը նշեց, որ 19-րդ պոլիկլինիկայի բժիշկների հետ հանդիպել է և ամենօրյա կապի մեջ է: «Լսելով բժիշկների բողոքներն ընդդեմ տնօրենի քաղաքականության՝ ուսումնասիրել ենք, ինչ հնարավոր է: Այնտեղ կա քրեական գործ, և քաղաքապետի կարգադրությամբ, երբ գնացինք ուսումնասիրելու, պարզվեց քրեական գործի սահմաններում բոլոր փաստաթղթերն առգրավված են»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս Քննչական կոմիտեի ղեկավարության հետ համագործակցում են, և որոշ փաստաթղթեր արդեն հասանելի են, և ուսումնասիրում են: «Տնօրենը տվյալ ՍՊԸ-ի կողմից է նշանակված, և խնդիրը անձն է, ոչ թե ՍՊԸ-ն, երբ ավարտվի գործը, նոր մեր եզրակացությունը կտանք»-ասաց նա: 

Թեհմինա Վարդանյանն ավելացրեց, որ այդ մարդը չի աշխատելու որպես տնօրեն, և ինքը դրա համար ամեն ինչ անելու է: Նա հույս հայտնեց, որ հարցի լուծումը սեղմ ժամկետներում կտրվի: Սերգեյ Հարությունյանը հավաստիացրեց, որ սրտանց ամեն ինչ անելու է, որ արդարությունը հաստատվի:

 


Viewing all articles
Browse latest Browse all 120874

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>