Կանադական ոստիկանությունը կարողացել է «ստրկությունից» ազատել Մեքսիկայի միանգամից 43 քաղաքացու, որոնք փաստացի ստրուկների կարգավիճակում էին հայտնվել և հարկադրված էին Օնտարիո նահանգում զբաղվել հյուրանոցների մաքրությամբ, գրում է Excelsior-ը:
Նշվում է, որ մեքսիկացիները զգալի գումարներ էին վճարել Կանադայում օրինական աշխատանքի կամ ուսման տեղավորվելու համար, սակայն դրա փոխարեն ստիպված են եղել Օնտարիո նահանգի տարբեր քաղաքներոմ սենյակների մաքրությամբ զբաղվել:
Ներգաղթյալներն ապրել են սարսափելի պայմաններում, իսկ վաստակած գումարի մեծ մասը նրանցից խլել են «գործատուները»:
Մեքսիկայի քաղաքացիներին գերությունից ազատելու ոստիկանական հատուկ գործողություններին մասնակցել է 250 ոստիկան, գործողություններն իրականացվել են Բարի և Վասագա Բիչ քաղաքներում:
Տեղի իշխանությունները խնդրել են տարածքի բնակչությանը համագործակցել իրավապահների հետ՝ մարդկանց շահագործման մասին նման դեպքերի վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում: