Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 120874 articles
Browse latest View live

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3070-ի. ԱՀԿ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ

$
0
0

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 99-ով և այժմ կազմում է 80 651 մարդ: Նախորդ օրվա կտրվածքով՝ մահացել է 28 մարդ (որից 21-ը՝ Ուհանում), ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 1678-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 3070-ի: Հիվանդանոցներից դուրս է գրվել 55 404 մարդ: Վարակվածներից 5489-ի վիճակը շարունակում է ծանր մնալ:

Առողջապահության համաշխարհային կոմիտեի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ եթե կորոնավիրուսն ամռանն անհետանա, ապա դա կլինի ճակատագրի նվեր, սակայն կարիք չկա իրադարձությունների նման սցենար հորինել, քանի որ դրանք կլինեն սին հույսեր:

«Սին հույսեր են, որ կորոնավիրուսը հարբուխի նման ամռանը կանհետանա: Իհարկե, հույս ունենք, որ նման բան տեղի կունենա, սակայն դա կլինի միայն ճակատագրի նվեր: Իրականում նման բան ենթադրելու հիմքեր չկան, ուստի պետք է շարունակել պայքարը վարակի դեմ հիմա և ոչ թե հուսալ, որ այն ինքնուրույն կանցնի»,- ասել է Ռայանը:


Ուկրաինայում տղամարդը 9 օր շարունակ ապրել է 23 սմ-ոց դանակը կերակրափողի մեջ մխրճված (լուսանկար)

$
0
0

Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում տղամարդը 9 օր շարունակ ապրել է կերակրափողի մեջ մխրճված խոհանոցային դանակով, որից հետո նոր միայն դիմել է բժիշկների օգնությանը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Տղամարդը դիմել է հիվանդանոց՝ կոկորդում առկա ցավերից գանգատվելով: Ռենտգենյան ճառագայթով ստացված նկարում հաջողվել է տեսնել 23 սանտիմետրանոց խոհանոցային դանակ, որը մխրճված է եղել հիվանդի կերակրափողի մեջ: Թե ինչպես է այն այնտեղ հայտնվել, տղամարդը ոչ մի կերպ չի կարողացել բացատրել:

Որոշում է կայացվել շտապ վիրահատություն կատարել, որին մասնակցել է Զապարոժիե ժամանած 15 մասնագետ: Վիրահատությունից հետո տղամարդու առողջական վիճակը կտրուկ վատացել է և որոշ ժամանակ անց նա մահացել է:

ԱՄՆ-ում մայրը գլխատել է 5-ամյա աղջկան՝ կարծելով, թե դա նրա կլոնն է

$
0
0

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակչուհին ցմահ ազատազրկման է դատապարտվել 5-ամյա աղջկա սպանության համար: 27-ամյա Քրիսթլ Կոնսեպսիոնը 2017 թվականին գլխատել է իր երեխային, ապա սպանել սկեսրայրին: Այս մասին գրում է Ford Worth Star Telegram-ը:

Դաժան սպանությունից հետո կինը հայտարարել է, թե երեխային և սկեսրայրին «փոխել էին և ինքը սպանել է նրանց կլոններին՝ իսկական տան անդամներին վերադարձնելու նպատակով»:

Մինչ մահը սկեսրայրը հասցրել է զանգահարել ոստիկանություն և հայտնել, որ հարսը դանակով հարվածել է իր մեջքին: Նա կարողացել է անգամ տանից դուրս փախչել: Ոստիկանները երեխայի մարմինը գտել են ննջասենյակում: Պարզվել է, որ մայրն օգտագործել է մեծ քանակությամբ ալկոհոլ և թմրանյութ:

Երևանում և 8 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

$
0
0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արցախի փ. 15, 50, 51, 52 սեփական տները, Երկաթուղայինների 1, 2, 3, 4 փողոցների 1-24 սեփական տները,

11։00-13։00 Վարդաշեն 1փ. 2-50; 2փ. 1-22 սեփական տները, Վարդաշեն 5փ. նրբ. 1-37 սեփական տները,

11։00-17։00 Ա.Խաչատրյան փ. 23, 26 շենքերը, թիվ 99 դպրոցը, Ներքին Չարբախ 3-րդ փողոցի սեփական տները, Արարատյան փողոցի սեփական տները, թիվ 69, 98 դպրոցները, Սպորտ դպրոցը, թիվ 131 մանկապարտեզը, Նորագավիթ փ. 1, 7, 8 փողոցների սեփական տները, Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաբաջանյան փ. 29 շենքը, Շերամի փ. 105 շենքը, Բաշինջաղյան փ. 191 շենքը, Դավիթաշեն 2-րդ թաղ. 46 շենքը, Դավիթաշեն 4-րդ թաղ. 23 շենքի 1 և 2 մուտքերը, Նորաշեն թաղ. 41 շենքը, ՀԱ Բ-2 թաղ. 119, 120, 121, 129, 130, 131, 132, 133, 134 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 32 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Արարատի մարզում՝

10։00-16։00 Արարատ քաղաքի Շահումյան, Մուրացան, Խանջյան, Ղուկասյան փողոցները մասնակի, Նորաբաց, Սայաթ-Նովա գյուղերը, Զորակ գյուղը մասնակի, Մասիս քաղաքի Կայարան թաղամասը մասնակի,

10։30-14։30 Բուրաստան գյուղը մասնակի,
10։30-16։00 Գետազատ գյուղը մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-13։00 Ռինդ գյուղը մասնակի,
10:00-12:30 Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի, Սևակի փողոցները մասնակի,

10։00-16։00 Վայք քաղաքի Երկրաբանների փողոցը և Ջերմուկի խճուղին մասնակի, Չայքենդ թաղամասը, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս և Սերս գյուղերը,

12:00-16:00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցը և Երևանյան խճուղին մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Ձորաղբյուր գյուղը մասնակի,
11:00-17:00 Ներքին Պտղնի գյուղը մասնակի

11:00-16:00 Եղվարդ համայնքը մասնակի, Գայի, Սաֆարյան, Շիրակի, Չարենցի, Շահումյան, Սպանդարյան, Առափնյա, Աբովյան, Կոմիտաս, Նար-Դոսի փողոցները, Կալեր թաղամասը, Ծիրանանոց և Բոլոր հողեր թաղամասերը, «Երանոս» կոոպերատիվը, «Ա․Հարությունյան», «Պ․Զաքարյան», «Քարգործ», «Մ․Կարապետյան», «Է․ Հովհաննիսյան», «Ա․ Խաչատրյան» ոչ բնակիչ-բաժանորդները,

Գեղարքունիքի մարզում՝

10։30-16։30 Սևան քաղաքի Չարենցի և Գեղամա փողոցների առանձնատները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Տավուշի մարզում՝

10:00-11:00 Դիլիջան քաղաքի Մոլդովական, Բարեկամության, Շամախյան, Թումանյան և Վ. Անանյան փողոցները, Հովք գյուղը, Հաղարծին գյուղը մասնակի,

10:00-12:00 Բերդ քաղաքի Ռոմանոս Մելիքյանի փողոցը, Տավուշ գյուղը, Տավուշ շին. արտադրամասը, գազի լցակայանները, «Վիվասել-ՄՏՍ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայանները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

12:00-14:00 Չորաթան, Արծվաբերդ, Նորաշեն գյուղերը, Վերին Կարմիր Աղբյուր գյուղը մասնակի, «Տավուշ տեքստիլ» գործարանը, «Յուքոմ», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայանները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Լոռու մարզում՝

11:00-17:00 Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասը, Սանահին, Սարահարթ, Ակներ, Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերը,

Շիրակի մարզում՝

10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Կրասար գյուղի եկեղեցու թաղամասը,

Սյունիքի մարզում՝

10:30-13:00 Սիսիան քաղաքի Շահումյան, Սյունիքի, Չարենցի, Պարույր Սևակի, Գայի Սպանդարյան, Մյասնիկյան, Շիրվանզադե, Ֆիզկուլտուրնիկի, Իսրայելյան, Մանուկյան, Ադամյան փողոցները, Զ.Անդրանիկի փ. 35, 74, 75 շենքերը, Շիրակի նրբանցքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11:00-17:00 Վաղատնի գյուղը մասնակի:

Մեր կողմնակիցները, որոնք ներգրավված չեն «Այո»–ի քարոզարշավին, կարող են քարոզչություն տանել առանց իրենց գործից կտրվելու. Փաշինյան (տեսանյութ)

$
0
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով քաղաքացիներին կոչ արեց միանալ «Այո»-ի քարոզարշավին ու ստեղծել իրենց թիմը՝ նշելով, որ ՀՀ օրենքը դա թույլատրում է։

«Դուք Ձեզ համարեք Այո-ի քարոզչության առաջնորդ՝ դրա իրականացման համար օգտագործելով բոլոր պատեհ առիթները՝ սուրճի ընդմիջումները, լանչի, զբոսանքի ժամանակը»,- նշեց նա:

«Մեր կողմնակիցները, որոնք ներգրավված չեն  «Այո»–ի քարոզարշավին, կարող են միանալ, տանել քարոզչություն առանց իրենց գործից կտրվելու։ Իմաստն այն է, որ աշխատանքի վայրում, բնակության վայրում գործընկերների ու ընտանիքի անդամների հետ ստեղծեն «Այո»–ի իրենց թիմը, գտնեն «Այո»–ի կողմնակիցներին, «Ոչ»-ի կողմնակիցներին ու բոյկոտի կողմնակիցներին, ֆուտբոլ խաղալու գնալուց և գոլ խփելուց հետո գոռան «Այո»»,– ասաց Փաշինյանը։

Մանրամասն տեսանյութում։

Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Գյուլագարակի ճանապարհին իրականացված հիմնանորոգման աշխատանքներին. ուղիղ

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Լոռու մարզի Գյուլագարակ համայքի ճանապարհին իրականացված հիմնանորոգման աշխատանքներին։ Վարչապետի այցին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ են ստացել այն մասին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները չեն պատրաստվում կատարել համաձայնագրի պայմանները. NBC

$
0
0

Ամերիկացի պաշտոնատար անձինք հետախուզական տվյալներ են ստացել, որոնք վկայում են այն մասին, որ «Թալիբան» արմատական շարժումը մտադիր չէ կատարել ԱՄՆ-ի հետ բոլորովին վերջերս կնքած խաղաղ համաձայնագրի պայմանները: Այս մասին ուրբաթ հայտնել է NBC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնատար անձանց ստացած հետախուզական տվյալները կարելի է ստույգ համարել:

«Նրանք չեն պատրաստվում կատարել համաձայնագրով ստանձնած պարտականությունները»,- նշել է աղբյուրներից մեկը՝ խոսելով թալիբների մտադրությունների մասին:

Հրապարակման մեջ չի հստակեցվում, թե հատկապես ինչ նյութեր է ստացել ամերիկյան կողմը։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, թալիբներին մոտ աղբյուրները Պակիստանում նույնպես հայտնել են, որ շարժումը չի պլանավորում կատարել իր պարտավորությունները, ավելին՝ հույս ունի հարձակվել աֆղանական իշխանությունների վրա՝ երկրից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո:

«Մենք աֆղանական ղեկավարությանը կասենք, որ եթե ԱՄՆ-ն ճանաչել է մեզ և մեր դիրքորոշումը, եկել է խաղաղ ճանապարհով երկիրը մեզ հանձնելու ժամանակը», - նյութում մեջբերվում է «Թալիբանի» կողմնակիցներից մեկի խոսքը:

Պենտագոնում և հետախուզական ծառայություններում NBC-ի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները հնարավոր են համարում թալիբների կողմից աֆղանական իշխանությունների վրա հարձակումները, սակայն մտադիր չեն դրա պատճառով հրաժարվել իրենց զորքերը երկրից դուրս բերելու պլաններից: Ամերիկացի նախկին պաշտոնյան հեռուստաալիքի լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնում գիտակցում են, որ թալիբները կարող են իշխանության գալ Աֆղանստանում:

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնագիր էր ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, իրենց հերթին, պետք է ձեռնպահ մնան բռնությունից։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

$
0
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
 
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Դալար գյուղում ավտոմեքենան բախվել է ծառին. կան տուժածներ

$
0
0

Մարտի 7-ին՝ ժամը 00:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի դիմաց «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լայերդ Ս., ծնված 1989 թ.) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Ստեփան Խ.-ն (ծնված 1992 թ.) և Զոհրաբ Պ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Հայաստանում 10 մլն ծառ տնկելու մարտահրավեր եմ նետում. Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Դենդրոպարկում. ուղիղ

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Ստեփանավանում գտնվող Դենդրոպարկում։ Շրջայցի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում 10 մլն ծառ տնկելու մարտահրավեր է նետում։

Այցին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։





ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները դրամական խրախուսանքի են արժանացել և ծաղիկներ ստացել ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից

$
0
0

Մարտի 7-ին՝ Կանանց միջազգային տոն օրվան ընդառաջ, ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները առանձնահատուկ ուշադրության են արժանացել ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Կարևորելով գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների դերակատարումը զորքերի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը համոզմունք են հայտնել, որ ինչպես մեր բանակաշինության բոլոր փուլերում, այսօր և այսուհետ ևս կանայք կգտնվեն իրենց վստահված առաքելության լիարժեք կրողները և, կշարունակեն պատասխանատվության ու հոգատարության անհրաժեշտ չափաբաժին ներարկելով բանակային ծանր ու դժվարին առօրյայում, նպաստել հանրապետության զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացմանը:

Միջոցառման ավարտին ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները բանակի հրամանատարության կողմից արժանացել են դրամական խրախուսանքի, իսկ Արցախի ազատամարտիկների միության վարչության կողմից ստացել ծաղիկներ:

 

Պենտագոնը ծրագրում է Ուկրաինային 125 մլն դոլարի ռադիոտեղորոշիչներ և պարեկային մոտորանավակներ մատակարարել. CNN

$
0
0

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսին տեղյակ է պահել Ուկրաինային հակահրետանային ռադիոտեղորոշիչ կայաններ, պարեկային մոտորանավակներ և 125 մլն դոլարի այլ տեխնիկա մատակարարելու իր պլանների մասին, գրում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսում և վարչակազմում ունեցած աղբյուրները:

Աղբյուրի տվյալներով՝ խոսքն Ուկրաինային 250 մլն դոլարի չափով ռազմական օգնության առաջին մասնաբաժնի մասին է, որը Պենտագոնը ծրագրում է ուղարկել Կիևին:

«Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում և չի հաստատում անվտանգության գծով օգնության առաջիկա հատկացումը, որը Կոնգրեսի քննարկման առարկան է»,- հեռուստաընկերությանը հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվել էր համընդհանուր ուշադրության կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, քանի որ Թրամփը, ենթադրաբար, ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց օգնություն է խնդրել Ուկրաինայի նախագահից: Ավելի ուշ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը որոշել է մասնակցել 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 49 մարդ է մահացել

$
0
0

Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Իտալիայում 24 ժամում մահացել է 49 մարդ. երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 3916 է: Այս մասին ուրբաթ հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, գրում է BBC-ն:

Ինչպես նշել է Բորելին, ապաքինվել է 523 մարդ: 

Այսպիսով` երկրում վարակի բռնկման սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը 4636 է. այս թիվը ներառում է թե՛ մահացածների, թե՛ ապաքինվածների, թե՛ վարակակիրների թիվը:

Վարակման դեպքեր են հայտնաբերվել Իտալիայի բոլոր շրջաններում, սակայն Լոմբարդիայի և Վենետոյի շրջանները, որտեղ փետրվարի 21-ին գրանցվել են բռնկման առաջին դեպքերը, մինչ այժմ համարվում են էպիկենտրոնը: Իտալիայի կառավարությունը որոշել է փակել երկրի բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը: Հնարավոր է, որ այս ժամանակահատվածը երկարաձգվի:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։

Աննա Հակոբյանը հանդիպել է Բրազիլիայի առաջին տիկնոջը, կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը

$
0
0

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։

Երկու երկրների առաջնորդների տիկնայք նախ շրջել են Նախագահական պալատում։  Տիկին Բոլսոնարուն Աննա Հակոբյանին պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և քանդակների հավաքածուն։ Շրջայցից հետ՝ ճաշի սեղանի շուրջ, Աննա Հակոբյանն ու  Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են երկրների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը։

Աննա  Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած  ‹‹Իմ քայլը»  և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։ Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն էլ պատմել է, որ իր բարեգործական գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Բրազիլիայի առաջին տիկինը հետաքրքրվել է Հայաստանում տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցերով։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինը սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին։

Բրազիլիայի առաջին տիկինը բարեգործական ակտիվ գործունեություն է ծավալում։ Նրա գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Ամուսնու երդմնակալության արարողության ժամանակ առաջին տիկնոջ ավանդական ելույթը եղել է ժեստերի լեզվով։ Նա դարձել է առաջին նախագահի տիկինը, ով նման կերպ է ողջունել երկրի ժողովրդին։

«Ես կցանկանայի դիմել խուլ համայնքին, սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր իրենց մոռացված են զգում. ձեզ կգնահատեն և կհարգեն ձեր իրավունքները: Ես այդ առաքելությունն ունեմ իմ սրտում, և ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ մարդու առաջխաղացման գործում», - հայտարարել է նա իր ելույթում:

Նա մասնակցել է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վերաբերյալ միջազգային տարբեր ֆորումների, միջոցառումների, համաժողովների, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Ամերիկայի ընկերներ ՀԿ-ում (Լատինական Ամերիկա) և այլն։

Palácio da Alvorada-ն կամ ‹‹Լուսաբացի պալատը›› կառուցվել է 1958 թվականին Օսկար Նեմեյրայի նախագծով և համարվում է Բրազիլիայի մայրաքաղաքի առաջին շինություններից մեկը։ Կառույցը Բրազիլիայի պատմա-մշակութային ժառանգության ցանկում է և Բրազիլիայի հենց առաջին նախագահի օրվանից հանդիսացել է նախագահական նստավայր։ Կառույցը ունի գրադարան, ավելի քան 3500 կտոր գրքով, ինչպես նաև կտավների և քանդակների մեծ հավաքածու։






Իլոն Մասկը կորոնավիրուսի պատճառով աշխարհում առաջացած խուճապը «հիմար» է անվանել

$
0
0

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով աշխարհում առաջացած խուճապը հիմար է անվանել: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Որոշ օգտատերերի Մասկի գրածը վրդովվեցրել է: Նրանք հիշեցրել են, որ Մասկը չի կարող այդպես արտահայտվել, քանի որ գիտության մարդ է համարվում: Մյուսները խորհուրդ են տվել միլիարդատիրոջը գրել այն մասին, որ պետք է ձեռքերը լվանալ օճառով, քանի որ իրեն հազարավոր մարդիկ են հետևում:

Գտնվել են նաև այնպիսի օգտատերեր, որոնք Մասկի գրածը բացատրել են այն հանգամանքով, որ Tesla ավտոընկերության գործարաններից մեկը գտնվում է Չինաստանում, և կորոնավիրուսի պատճառով առաջացած խուճապը հարված է հասցնում բիզնեսին: Հիշեցնենք, որ էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերությունը Չինաստանում` Շանհայից ոչ հեռու, գործարան է բացել հունվարի 7-ին:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։

 


Տարիներ առաջ մի աղջիկ թքեց Օսիպյանի գլխարկի մեջ ու այն վերադարձրեց նրան, բայց չհետապնդվեց. հիմա նախկիններն անհանդուրժող են, ներկաները՝ հանդուրժո՞ղ. Անի Կաղինյան

$
0
0

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մետրոպոլիտենում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ մի երիտասարդ աղջիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված նախընտրական բուկլետը պատռել և նետել էր նրա ուղղությամբ։ 

«Այո տարիներ առաջ մի համարձակ աղջիկ, թքեց պրն Օսիպյանի գլխարկի մեջ։ Բառիս բուն իմաստով գլխից հանեց գլխարկը, թքեց մեջը և հետ վերադարձրեց, սա գրում եմ, որպես ականատես, նա դա արել էր հուզված վիճակում»,– գրել է Կաղինյանը։

Նա հիշեցրել է, որ տարածքում կային տեսախցիկներ, դա Օպերայի հարթակի վրա էր, այսինքն՝ Օպերայի տանիքին տեղադրված տեսախցիկը նույնպես դա ֆիքսում էր, ինչը նշանակում է, որ Ոստիկանության համար խնդիր չէր գտնել այդ աղջկան։

Անի Կաղինյանը նաև նշել էր, որ այդ աղջկան չհետապնդեցին, չենթարկեցին պատասխանատվության, ոչ ոք նրան չսպառնաց և չհայհոյեց։

«Ես համոզված եմ, որ այդ աղջիկը չգիտեր, որ իր արարքը քրեորեն պատժելի է։ Ոստիկանությունն էլ հայտարարություն տարածեց, ինչքան հիշում եմ, որ անչափահաս էր և այլն։ Ու հարցը փակվեց։ Բայց չգիտեմ ինչո՞ւ նախկինները վատն էին, իսկ այ ներկաները շատ լավն են, նախկինները անհանդուրժող էին, ներկաները հանդուրժող են»,– գրել է նա։

Վարչապետը բուկլետներ է բաժանում Ստեփանավանում. ուղիղ

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի նախընտրական բուկլետներ է բաժանում Ստեփանավան քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։

Ստեփանավան Նիկոլ Փաշինյանի այցին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

«Քիչ հավանական է, որ մինչ ամառ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կդադարեցվի». ԱՀԿ

$
0
0

Քիչ հավանական է, որ մինչ ամառ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կդադարեցվի: Ուրբաթ Ժնևում կայացած ճեպազրույցում այս տեսակետն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, հաղորդում է CNBC հեռուստաալիքը:

«Մենք պետք է խոստովանենք, որ վիրուսը կարող է պահպանել տարածման ունակությունը: Զուր հույսերով կներշնչենք մեզ, եթե ասենք, որ այս նոր տեսակի կորոնավիրուսն ամռան ամիսներին կվերանա, ինչպես սեզոնային գրիպը»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ իր կանխատեսումներն իրականություն չեն դառնա:

«Դա անսպասելի հաջողություն կլիներ, բայց մենք չենք շտապում նման ենթադրություններ անել, քանի որ ապացույց չկա»,- հավելել է նա:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։

 

Ոտքդ, ձեռքդ տեղն է, աշխատիր, տունդ ստեղծիր, ես էլ տուն չեմ ունեցել, աշխատել եմ, ստեղծել եմ․ վարչապետը՝ իրեն դիմած քաղաքացուն (տեսանյութ)

$
0
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ԱՅՈ»-ի քարոզարշավ է անում Լոռու մարզում: Գյուլագարակ համայնքում վարչապետին մոտեցավ քաղաքացիներից մեկն ու ներկայացրեց իր խնդիրը, թե վագոն-տնակում է ապրում, դիմել է համայնքապետին, բայց օգնություն չի ստացել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց, թե կարող են օգնել, եթե քաղաքացու ընտանիքը տուժել է երկրաշարժից:

Փաշինյանն էլ նշեց՝ երկու ռեժիմ կա՝ քաղաքացին վագոն-տնակում է ապրում, որովհետև պետությո՞ւնը իր պարտավորությունը չի կատարել, թե՞ պետությունը պարտավորություն չունի, բայց քաղաքացին էլ չի աշխատում:  

«Ոտքդ, ձեռքդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես: Քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես: Պիտի աշխատես և լուծես: Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեմ, որտեղից եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե դա նաև արժանապատվության հարց է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուսաստանում երգչուհին համերգի ժամանակ ընկել է նվագախմբային փոսը (տեսանյութ)

$
0
0

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում երգչուհի Անաստասիա Վիշնևսկայան համերգի ժամանակ ընկել է նվագախմբային փոսը: Այդ մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը:

Հանդիսատեսը պատմել է, որ արտիստուհին ընկել է 3 մ բարձրությունից:

Չնայած միջադեպին` նա շարունակել է երգել կոտրված ոտքով և երգը կատարել է ամբողջությամբ:    

Սակայն ականատեսները պնդում են, որ երգչուհին երգել է ֆոնոգրամայի տակ: Երգչուհին հերքել է ասվածը և բացատրել, որ ավարտել է ելույթը` որովայնի վրա պառկած:

Viewing all 120874 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>