Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all 120874 articles
Browse latest View live

Պլանային ջրանջատում` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

$
0
0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 4-ին, ժամը 10.00-ից մինչև 20.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Նոյ, Մուշ թաղամասերի, Գագարինի փողոցի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Նիժնի Նովգորոդում ավտոմեքենան կողաշրջվել է. մահացել է 3-ամյա երեխա

$
0
0

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի շրջանի Նավաշինո քաղաքում հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 3-ամյա տղա երեխա: Եվս 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է opennov.ru-ն:

Նշվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի վերահսկումն ու կողաշրջվել է: Ականատեսների վկայությամբ` երկու աղջիկ երեխաներին տեղափոխել են պատգարակներով: Մեքենայում եղել է 7 մարդ` 2 տղամարդ, երեխաների մայրն ու 4 երեխա: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Ականատեսները պատմել են նաև, որ մեծահասակները եղել են ոչ սթափ վիճակում: Ոստիկանության աշխատակիցները պարզում են վթարի հանգամանքները:

Փրկարարները ՀՀ մի քանի մարզերում նկատված տարատեսակ օձերին անվտանգ տարածք են տեղափոխել

$
0
0

Հունիսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ  քաղաքներում և Քարաշամբ  գյուղումեն օձեր նկատվել:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում 6 մեքենա է բախվել

$
0
0

Հունիսի 1-ին՝ ժամը 19:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող մարզասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1994 թ.), «Mercedes E220» (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1980 թ.), «Mercedes C180» (վարորդ՝ Յ.Հ., ծնված 1953 թ.), «Nissan Pathfinder» (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1998 թ.), «Hyundai Elantra» (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1991 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Վ.Չ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C180» (վարորդ՝ Վ.Ա), «Nissan Pathfinder» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները և փակել «Mercedes C180» (վարորդ՝ Յ.Հ.), «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: 

Ծովազարդ գյուղի մոտ մեքենան կողաշրջվել է, վարորդը հոսպիտալացվել է

$
0
0

Հունիսի 1-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Կ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նախագահը 5 նախարար է նշանակել

$
0
0

Նախագահ Արմեն Սարգսյանը 5 նախարար նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով որոշվել է՝

Հակոբ Արշակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից.


Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից.  

Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից. 

Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից. 

Էրիկ Գրիգորյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից:

 

 

 

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքի վրա հասցված հարվածի (տեսանյութ)

$
0
0

Իսրայելցի զինվորները հրթիռային հարված են հասցրել Սիիրայի ուղղությամբ՝ ի պատասխան այդ երկրի տարածքից ստացված հարվածի: Ինչպես նշում է Haaretz պարբերականը, այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայրարարության մեջ:

Իսրայելական կողմի պնդմամբ՝ Դամասկոսի կողմից 2 հրթիռ է արձակվել, որոնցից մեկն ընկել է Իսրայելին պատկանող Գոլանի բարձունքի վրա, ինչին հաջորդել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածները:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թվիթերյան իր էջում հաստատել է, որ անձամբ է պատասխան հարվածի հրաման արձակել: «Մենք չենք կարող հանդուրժել մեր տարածքի ուղղությամբ հարվածները և մեծ ուժով կարձագանքենք մեր նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորման: Սա հետևողական քաղաքականություն է, որը մենք կշարունակենք իրականացնել հանուն Իսրայելի անվտանգության»,- ասել է վարչապետը:

Սիրիական լրատվամիջոցների պաշտոնական տվյալներով՝ Իսրայելի հարվածներից 3 սիրիացի զինվոր է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են:

Հիշեցնենք, որ Իսրայելը բազմիցս հարձակումներ է գործել Սիրիայի տարածքի ուղղությամբ, որոնց թիրախը հիմնականում իրանական «Ալ Քուդս» ստորաբաժանումն է: Հրեական պետության կառավարությունը բազմիցս հայտնել է Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանը դիմակայելու մտադրության մասին: Պատճառը Թեհրանի համագործակցությունն է «Հեզբոլլահ» իսլամական շարժման հետ, որին Իսրայելի թշնամի է համարում:


Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը՝ հայտնվելով բենզալցակայանի տարածքում. Shamshyan.com

$
0
0

Հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:45-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 AX 110 համարանիշի և Opel Vectra մակնիշի 58 QQ 058 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել CPS բենզալցակայանի տարածքում, Mercedes-ն էլ կոտրել է լիցքավորման սարքը և բախվել բենզալցակայանի պատին՝ վնասելով պատուհանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր ժամանակ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


Սոցապ նախարարության գլխավոր մասնագետն ահազանգել է ոստիկանություն, որ իր տան ուղղությամբ 2-րդ անգամ կրակել են, պարզվել է՝ ապակին են կոտրել. Shamshyan.com

$
0
0

Հունիս 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Անահիտ Համզյանից, ով հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ժամանել են նաև նույն բաժնի հետաքննիչն ու փորձաքրեագետը: Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե կրակոց է այլ նշված բնակարանի հյուրասենյակի երկշերտ պատուհանի դրսի կողմի ապակին անհայտ առարկայով կոտրել են:

Տուժածներ չկան: Փաստի ատթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Համզյանը իրավապահներին հայտնել է, որ նման բան նախկինում էլ է մեկ անգամ եղել: Ա. Համզայնն աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականներն այսօր և վաղը

$
0
0

9֊րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։

Այս մասին հայտնում են Գնահատման թեստավորման կենտրոնից:

Նշվում է նաև, որ գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։

Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2֊ին կամ վաղը՝ հունիսի 3֊ին՝ իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

Բ. Սահակյանը հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանին

$
0
0

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։  

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Մեծ Բրիտանիայում Լա Մանշ նեղուցն ապօրինաբար հատելիս 74 ներգաղթյալ է ձերբակալվել

$
0
0

Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայությունները 74 ապօրինի ներգաղթյալի են ձերբակալել, որոնք փորձել են Միացյալ Թագավորթյուն հասնելու համար նավակներով հատել Լա Մանշ նեղուցը: Այս մասին գրում է The Independent պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ ապօրինի ներգաղթյալները նավարկել են 8 նավակներով: Ձերբակալվածների թվում երեխաներ կան: Ութ մարդու հաջողվել է Արևելյան Սասեքս կոմսության Ուինչելսի ափամերձ բնակավայր հասնել:

Հաղորդվում է, որ մայիս ամսին նեղուցը 140 ապօրինի ներգաղթյալ է հատել: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն իրավիճակը խորապես մտահոգիչ է անվանել:

Հայտնի է, որ ապօրինի գաղթականները հաճախ հնարավորություններ են փնտրում նեղուցը հատելու և Մեծ Բրիտանիայի տարածքում հայտնվելու համար, որտեղ նրանց գրավում են սոցիալական ծրագրերը, փախստականի կարգավիճակի ձեռքբերման և ֆինանսական օժանդակության հնարավորությունները:

 

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը հունիսի 2-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

$
0
0

Հունիսի 2-7-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հունիսի 2-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

 Երևանում՝

 

Կիևում տաքսին մխրճվել է սրճարանի մեջ (տեսանյութ)

$
0
0

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տաքսու և Chevrolet մակնիշի մեքենայի մասնակցությամբ ավտոճանապարհային պատահար է տեղի ունեցել:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, տաքսու վարորդը, որն ընթանալիս է եղել երկրորդական ճանապարհով, չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող վարորդին, ինչի հետևանքով մեքենաները բախվել են:

Բախման հետևանքով տաքսին մխրճվել է սրճարանի բացօթյա տարածք: Բարեբախտաբար, այդ ժամին սրճարանում ոչ մի հաճախորդ չի եղել:

Դեպքի վայր ժամանակ շտապօգնության աշխատակիցներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել Chevrolet-ի վարորդին, իսկ տաքսու վարորդը հոսպիտալացվել է:


Հիմալայան լեռներում 8 հոգուց բաղկացած լեռնագնացների թիմ է կորել

$
0
0

Հնդկաստանում բարձրությամբ երկրորդ՝ Հիմալայան լեռնաշղթայի մաս կազմող Նանդա Դեվի լեռը մագլցած լեռնագնացների խումբն անհետ կորել է, հաղորդում է BBC-ն:

Խումբը, որը ճանապարհ է ընկել մայիսի 13-ին, բաղկացած է եղել 8 անդամից, որից 4-ը Մեծ Բրիտանիայի, 2-ը՝ ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Թիմում նաև Ավստրալիայի և Հնդկաստանի մեկական քաղաքացի է եղել:

Երբ խումբը 7816 մետր բարձրություն ոնեցող լեռան ստորոտին գտնվող ճամբար չի վերադարձել, նրանց գտնելու համար որոնողական թիմ է ուղարկվել, որը, սակայն, մինչ այժմ որևէ հետքեր չի հայտնաբերել:

Տեղի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ հորդառատ անձրևներն ու ձյան տեղումները խոչընդոտում են որոնողական աշխատանքներին:

Հայտնի է, որ լեռնագնացների խումբը հասել է 4870 մետր բարձրության՝ նպատակ ունենալով բարձրանալ լեռան՝ մինչ այդ երբեք չնվաճված գագաթներից մեկը:

 

 


Ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի նախկին դատարանի շենքում զենք-զինամթերք կա, և պատերը թեքվել են. տարածքում խաղալիքներ են հայտնաբերվել. Shamshyan.com

$
0
0

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Արտկարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են, և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ:

Ժամանել է ԱԻՆ ՓԾ Նոր Նորքի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը: Պարզվել է, որ շենքի առաջին հարկի չօգտագործված տարածքի պատերից մեկը՝ ոչ հիմնական, առանձնացել է հիմնական շինությունից ու թեքվել:

ԱԻՆ ՓԾ ահազանգողները հայտնել էին, որ ներսում զենք-զինամթերք կա, սակայն փրկարարներն ու ոստիկանները, մտնելով ներս, պարզել են, որ այդ ամենը խաղալիքներ են: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

«Ստրուկի պես ենք աշխատում». մինչ աշխատավարձի հարցի պարզաբանումը «Սասստեքս»-ի շատ աշխատակիցներ կշարունակեն աշխատել նույն պայմաններում

$
0
0

Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատավորուհիները շարունակում են բարձրաձայնել իրենց բողոքը՝ ձեռնարկության ղեկավարության կողմից վարձատրության չափն ու պայմանագրային պայմանները վերանայելու հետ կապված:

Արմենպեսի փոխանցմամբ՝ ավելի քան 3 օր շուրջ 150 աշխատակիցներ հրաժարվեցին աշխատել: Խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ ապրիլին կատարած աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ է վճարվել` սահմանված նվազագույն 55.000 դրամից պակաս՝ 16 հազարից մինչև 37 հազար դրամ: Աշխատակիցներին ընկերությունը պայմանագրով պարտավորվել է առաջին 3 ամիսը ամսական նվազագույն աշխատավարձի չափով՝ 55.000 դրամ վճարել, իսկ հետո, վարձատրությունը լինելու էր գործարքային:

Թե ինչպես է սահմանվել գործավարձի գնահատումը, աշխատողները տեղյակ չեն։ Ըստ աշխատողների` մինչև հիմա իրենց չեն բացատրել, թե ինչպես է սահմանվում իրենց աշխատավարձի չափն ու ինչ բանաձևով: Բանվորուհիների բողոքին արդեն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, նրանց հետ նաև հանդիպել են թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահն ու Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:

Չնայած բողոքներին, այնուամենայնիվ, հունիսի 3-ին բանվորուհիներից շատերը կշարունակեն աշխատել նույն պայմաններում: Ըստ տեղեկությունների՝ աշխատակիցների հետ հանդիպել է «Սասստեքս» ընկերության տնօրեն Ֆրանկ Մաչասեկը: Նրա խոսքերով`Գերմանիա ուղարկված պատվերների 30-40 տոկոսը ետ է գալիս վատ որակի պատճառով: Սակայն այս պնդումը բանվորուհիները անհիմն են համարում:

«Ստրուկի պես ենք աշխատում: Ոչ միայն աշխատավարձն է խնդիրը, այլև այն, որ աշխատանքային նորմալ պայմաններ ապահովված չեն, օրինակ, նորմալ օդափոխություն չկա արտադրական տարածքում, ճաշարան էլ չկա: Իսկ եթե բողոքում ես այդ ամենից, ղեկավարները դուռն են ցույց տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սասստեքս»-ի աշխատակցուհիներից մեկը՝ հրաժարվելով ներկայանալ. բանվորուհիները լրագրողների հետ զրուցելիս խնդրում էին չնշել իրենց անունները՝ հետագա բարդություններից խուսափելով:

Աշխատակցուհիները, բացի ցածր աշխատավարձից, նաև բողոքում են աշխատանքային վատ պայմաններից՝ հին մեքենաներից, օդափոխության համակարգի բացակայությունից, անաշխատունակության թերթիկների չվճարումից: Խնդրով խոստացել է զբաղվել թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, իսկ մինչ այդ բանվորուհիներից շատերը խոստացան երկուշաբթի աշխատանքի անցնել:

Արել ենք ամեն ինչ, որ բարձր մակարդակով անցկացնենք Արցախի համար այս բացառիկ միջոցառումը. պետնախարար Մարտիրոսյանը` CONIFA-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացմանը

$
0
0

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին Ստեփանակերտում «CONIFA Sportsbet.io Եվրոպայի ֆուտբոլային առաջնություն 2019» միջոցառումների մեկնարկից առաջ CONIFA-ի և կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարության հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ ներկայացվել են նախապատրաստական աշխատանքները, Արցախում անցկացվող առաջնության առանձնահատկությունները, ինչպես նաև սպասելիքները։

«Արցախում նման լայնամասշտաբ միջոցառում անցկացվում է առաջին անգամ: Անցյալ տարի CONIFA-ի հերթական առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնելիս Արցախը նպատակ էր դրել ներկայանալ որպես երիտասարդ, սպորտային, ապագային միտված և իր երազանքների հետևից գնացող խաղաղ երկիր։ Այդ պատճառով մենք արել ենք ամեն ինչ, որ բարձր մակարդակով անցկացնենք Արցախի համար այս բացառիկ միջոցառումը։ Այս ընթացքում հիմնանորոգվել են 4 մարզադաշտերը և դրանք միասին կարող են հյուրընկալել մինչև 14000 մարզասերների։ Նաև ավելի քան 50 մշակութային միջոցառում ենք նախատեսում և լայնամասշտաբ բացման արարողություն: Ցավոք սրտի, ոչ բոլոր նախապես հայտ ներկայացրած հավաքականներն են կարողացել մասնակցել առաջնությանը, սակայն դա մեզ համար խոչընդոտ չէր իսկական տոն պարգևելու արցախցուն և մեր հյուրերին»,- ասել է պետնախարարը:

«Մեզ անդամակցում են թիմեր բոլոր մայրցամաքներից։ Մենք ներկայացնում ենք 370 մլն մարդու։ Իսկապես զարմացած ենք արցախցիների ջերմ վերաբերմունքից։ CONIFA-ի այս առաջնության առաքելություններից մեկն էլ Արցախը աշխարհին ներկայացնելն է»,- իր խոսքում նշել է CONIFA նախագահ Պեր-Անդերս Բլինդը։

«Համոզված եմ, որ ֆանտաստիկ առաջնություն ենք ունենալու։ Շատ բարձր եմ գնահատում վերջին ամիսների ընթացքում կատարած ահռելի աշխատանքը։ Նաև համոզմունք ունեմ, որ Արցախում անցկացված առաջնությունը հետագա բոլոր առաջնությունների համար օրինակ է ծառայելու»,- ասել է CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկիոն։

Այնուհետև, Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, մեկնարկել է առաջնության բացման հանդիսավոր միջոցառումը: Մասնակից երկրների թիմերի հանդիսավոր երթից հետո պաշտոնական բացման խոսքով հանդես են եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդը։

Պաշտոնական հատվածից հետո մարզադաշտը վերածվել է համերգասրահի, որտեղ Հայաստանի, Արցախի աստղերը տպավորիչ շոու են ներկայացրել: Հատուկ հյուր էր հանրահայտ Մանոլո Ջիփսին, որն իսպանական ռիթմերով վարակել է հանդիսատեսին։ Երեկոն ավարտվել է շքեղ հրավառությամբ և Արթուր Գրիգորյանի «Արցախ» ստեղծագործությամբ։ Հունիսի 2-ին արդեն Արցախում կանցկացվեն առաջին ֆուտբոլային խաղերը։

ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների ﬕջազգային կառավարող մարﬕն է, որը հիﬓադրվել է 2013թ.: Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիաներ: ԿՈՆԻՖԱ-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆեդերացիաներին, խաղացողներին հնարավորություն տալ դրսևորել իրենց կարողությունները, զարգանալ որպես մարզիկներ եւ անհատներ։ CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնությունն է:

Ֆրանսիան Մոնբլան լեռը մագլցելու օրենքներում փոփոխություններ է մտցրել

$
0
0

Ֆրանսիայի իշխանություններն արգելել են լեռնագնացներին մագլցել Մոնգլան լեռը, եթե նախօրոք Եվրոպայի ամենաբարձր գագաթի ստորոտում գտնվող իջևանատներից մեկում համար չեն ամրագրել, հաղորդում է France24-ը:

Հայտնի է, որ օրենքների նման փոփոխությունը մտցվել է գերծանրաբեռնվածության հետ կապված անվտանգության միջոցառումների շրջանակներում:

Մոնբլան լեռը տարեկան 25 000 լեռնագնացների է գրավում, սակայն նրանց՝ օր օրի աճող թիվը մարդկանց միջև բախումների և ապօրինի ճամբարների քանակի աճի է հանգեցրել:

Անցած տարի լեռնագնացության սեզոնին 4810 մետր բարձրությամբ լեռան վրա 15 մարդ է զոհվել, ինչն ահազանգ է եղել պաշտոնյաների համար, և վերջիններս սկսել են լեռան գերծանրաբեռնվածության և սողանքների հետ կապված վտանգների պատճառով սահմանափակել լեռնագնացության թույլտվությունը:

Հաղորդվում է, որ լեռան վրա ապօրինի լեռնագնացների հայտնաբերման դեպքում նրանց 2 տարվա ազատազրկում և մինչև 300 000 եվրոյի տուգանք կսպառնա: Նշվում է նաև, որ Մոնբլան լեռը մագլցելու օրենքների փոփոխություններն արվել են Էվերեստի վրա մահացությունների աճի ֆոնին:

 

Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել. կան տուժածներ

$
0
0

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին:

Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ից, Քաբուլում նախ ավտոբուսին ամրացված ինքնաշեն ռումբ է պայթել: Ավտոբուսում գտնվել են մանկավարժական համալսարանի ուսանողները:

Ուժային կառույցների տվյալներով՝ պայթյունը որոտացել է մարդաշատ վայրում, ինչի հետևանքով զոհվել է խանութի աշխատակիցը, որը կանգնած է եղել ավտոբուսի հարևանությամբ: Եվս 17 մարդ վիրավորվել է:

Ավելի ուշ, մայրաքաղաքում ևս երկու ինքնաշեն ռումբ է պայթել: Պայթյունների հետևանքով տուժածների թվում են աֆղան լրագրող Ջավեդ Կարգարը և անվտանգության ուժերի 5 աշխատակից:

Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Viewing all 120874 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>