Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 120874

ԱՄՆ-ում 80 տարեկանում կյանքից հեռացել է «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը

$
0
0

Ամերիկյան Դետրոյթ քաղաքում 80 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչ Կոնստանտին Բրոմբերգը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ռեժիսոր ու սցենարիստ Միխայիլ Իդովը:

«Երկու օր առաջ Դետրոյթում մահացել է ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը` «Էլեկտրոնիկի արկածները» և «Կախարդները» («Чародеи») խորհրդային մեգահիթերի ռեժիսորը»,- գրել է նա:

Նա ընդգծել է, որ իր ծնողները մտերիմ են եղել Բրոմբերգի հետ:

Բրոմբերգը ծնվել է 1939 թվականին, Խարկովում: Իր առաջին ֆիլմը` կարճամետրաժ «Կոլկա Պավլյուկովի երկար օրը», թողարկել է 1968 թվականին:

ԱՄՆ տեղափոխվելուց հետո, նա կինոգործունեությամբ չի զբաղվել:

Картинки по запросу Умер режиссер Константин Бромберг. Он снял фильмы «Приключения Электроника» и «Чародеи»

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 120874

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>